The New York Times պարբերականի փոխանցմամբ՝ դեպրեսիա ունեցող մարդիկ ներառված են կորոնավիրուսով վարակվելու բարձր ռիսկային խմբում։ Գրում է Gazeta.ru-ն;
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ դեպրեսիայով և շիզոֆրենիայով հիվանդները կարող են վիրուսը կրել նաև ավելի ծանր ձևով: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շիզոֆրենիա ունեցող մարդիկ, ովքեր վարակվում են կորոնավիրուսով, երեք անգամ ավելի շատ են մահանում դրանից։
Միաժամանակ պարզվել է, որ տագնապային խանգարումները ոչ մի կերպ չեն ազդում հիվանդության ընթացքի վրա։
Ավելի վաղ հոգեբույժ Անդրեյ Նազարովը խոսել էր կորոնավիրուսից հետո հոգեբանական խնդիրների մասին՝ հիվանդությունից հետո մարդու մոտ կարող է զարգանալ ասթենիկ համախտանիշ։ Նա պարզաբանել է, որ հոգնածությունը զգացվում է ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես։
Մինչ այդ հոգեթերապևտ Եկատերինա Միսևիչը խոսել է կորոնավիրուսով վարակվածների հոգեկանի վրա ունեցած հետևանքների մասին։
Նրա խոսքերով՝ նորմալ է, եթե կորոնավիրուսով վարակված մարդը վախեցած է, անհանգստացած և տխուր.