f

Անկախ

՛՛Հրապարակ"․Վարորդը ՝ փոխնախարար,Գեղարքունիք


Գեղարքունիքի խոշոր քաղաքներում՝ Սեւան, Գավառ, Մարտունի, Վարդենիս, ՏԻՄ ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 5-ին: Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանում է այս կիրակի՝ հոկտեմբերի 31-ին։ Տեղերում նախընտրական շարժ է: 
Սեւան քաղաքում առայժմ մեկ թեկնածու կա, որին աջակցում է ՔՊ-ն՝ Սեւանի գործող քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական Սարգիս Մուրադյանը: Սակայն նրան էլ ոչ թե ՔՊ ցուցակով են առաջադրել, այլ «Մուրադյան դաշինք» է ձեւավորվել, եւ ՔՊ-ն հայտարարել է, որ ուղղակի աջակցում է նրան: Թեկնածուն` գործող քաղաքապետը, արդեն ուղերձ է տարածել՝ իր համաքաղաքացիներին խոստանալով նպաստել Սեւանի զարգացմանը, հուսախաբ չանել մարդկանց, չդնել բաժանարար գծեր ու կարեւորել յուրաքանչյուրի կարծիքը: Սակայն ոչ մի կոնկրետ բան այն ամենից, ինչ այս թեժ ու վտանգավոր օրերին հետաքրքրում է ՀՀ քաղաքացիներին, նա չի ասել: 


Այնուամենայնիվ, Սարգիս Մուրադյանին սեւանցիներն ուժեղ թեկնածու են համարում: Նա մոտավորապես նույն վարկանիշն ունի Գեղարքունիքում, ինչ Փարսյան Գեւորգն ու Առուշ Առուշանյանը՝ Սյունիքում: 2016 թվականին՝ ՀՀԿ-ի «ոսկեդարի» ժամանակ, նա «մաքուրով», ձայների զգալի տարբերությամբ հաղթեց ՀՀԿ թեկնածու Ռուդիկ Ղուկասյանին՝ «Ուդո» մականունով: Սեւանում ընտրության օրը հրավառություն կազմակերպեցին, մեքենաները երթեւեկում էին ձայնային ազդանշաններով: Իհարկե, ոչ բոլորն են հավատում Մուրադյանի խարիզմային: 

2020 թվականին Սեւանի քաղաքապետի դեմ անհատական արշավ սկսեց գործարար Արտակ Տեր-Գրիգորյանը, որը ՌԴ-ից նոր էր եկել եւ ուզում էր բիզնես հիմնել այստեղ: Սակայն Սեւանի քաղաքապետը, ըստ նրա, խոչընդոտել էր իր ծրագրին: Քաղաքացին ֆեյսբուքյան լայվերի միջոցով քննադատում էր Սարգիս Մուրադյանին անգործության մեջ, մինչեւ որ մի օր նրա «Տոյոտա Քեմրին» հրկիզվեց: Նա, բնականաբար, մեղադրեց քաղաքապետ Մուրադյանին, սակայն ոստիկանությունը ոչինչ էլ չբացահայտեց: Այդ ընթացքում թեժ վեճեր ծավալվեցին ՖԲ-ի սեւանյան տիրույթում: Քաղաքապետին պաշտպանողներ եղան, ովքեր որոշեցին, որ Արտակը «չար մարդ» է, պատվեր կատարող: Եղան նաեւ այնպիսիք, ովքեր հիշեցին Մանվելին ու գրեցին. «Սեւանը ոնց որ Մանվելի ժամանակվա Էջմիածինը լինի»:  

ՔՊ-ն ուժեղ է նաեւ Մարտունիում: Այստեղ ՔՊ թեկնածուն նույնպես նախկին «սերժական» է՝ Վարդենիկ գյուղի համայնքապետ Հովհաննես Հովեյանը: Նա Հաշվեքննիչ պալատի անդամ Գեղամ Հովեյանի եղբայրն է, որը նախկինում ՀՀԿ-ական է եղել, զբաղեցրել է Վերահսկիչ պալատի համայնքների վերահսկողության վարչության պետի պաշտոնը, 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակով է առաջադրված եղել: ՔՊ-ն Մարտունիում ուժեղ է նաեւ այն պատճառով, որ ե՛ւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ե՛ւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարտունեցիներ են: 

Գավառում ՔՊ-ն առաջադրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանին: Նա նորատուսցի է, կարկառուն նիկոլական, որը, սակայն, ՔՊ-ում ներքին ինտրիգների հետեւանքով կորցրեց փոխմարզպետի աթոռը:

Ասում են՝ հենց ՔՊ-ականներն էին 2020 թվականի դեկտեմբերին արտահոսք կազմակերպել մամուլի համար, տարածել էին Նարեկ Գրիգորյանի՝ մարզպետարանում արված լուսանկարը, բաց թեւով, որի վրա երեւում էին սպիներ, ինչպես նաեւ լուրը, որ Գրիգորյանն ինքնավնասման հիմքով ազատված է բանակից: Գրիգորյանն այս տեղեկությունը չէր մեկնաբանել` հղում կատարելով անձնական տվյալների պաշտպանությանը, սակայն փաստ է, որ կարճ աղմուկից հետո նրան ազատեցին փոխմարզպետի պաշտոնից, եւ նրա տեղում հայտնվեց Գնել Սանոսյանի օգնական եւ վարորդ Նարեկ Մանուկյանը, որն այժմ Սանոսյանի հետ տարածքային կառավարման նախարարությունում է՝ որպես վերջինիս տեղակալ: Ահա այսպիսի տարած-հետ բերած քաղաքապետ է ունենալու Գավառը, որը շատ արագ, եթե հավատանք վերջինիս խոստումներին, Նյու Վասյուկի է դառնալու:

Գրիգորյանն իր ընտրողներին խոստացել է, որ Գավառի տարածաշրջանը զարգացնելու է ու «վերածելու է տնտեսական, զբոսաշրջային, կրթական ու մարդկային կապիտալի զարգացման կենտրոնական վայրերից մեկը: Մյուս կողմից, բոլոր համայնքները (վարչական շրջանները) կունենան հնարավորություն՝ զարգացնելու սեփական դեմքը եւ «բնավորությունը»»: Սակայն անգամ նորատուսցիները չեն հավատում նրա հաղթանակին եւ կարծում են, որ ՔՊ-ն սխալ ընտրություն է կատարել:

Անսպասելի են թերեւս զարգացումները Վարդենիսում: Հոկտեմբերի 27-ին ՔՊ-ն պաշտոնապես հայտնեց, որ համամասնականի առաջին համարը լինելու է Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը: Այս պահին հակամելքոնյանական դաշինք է ստեղծվում: Մի քանի գյուղապետեր միավորվել են ընդդեմ գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանի, որը ՔՊ համամասնական ցուցակն է գլխավորում, եւ համայնքապետերն իրենց ցուցակն են կազմում: 

Մեր տեղեկություններով, տեղացիների այս խմբի թեկնածուն Տորֆավանի գյուղապետ Ահարոն Խաչատրյանն է: Նա իր թեկնածությունն է առաջադրելու` ի հակակշիռ Արամ Մելքոնյանի, որից գյուղապետերը դժգոհ են: Համայնքապետերից մեկի հետ զրուցեցինք «ինկոգնիտո», քանի որ նա խնդրեց առայժմ չհրապարակել համայնքների անունները՝ հավանաբար, խուսափելով ՔՊ-ականների ճնշումներից: «Այս պահին ճնշումներ չկան: Ահարոն Խաչատրյանն առաջադրվում է, բայց չի կարելի ասել, որ գյուղապետերն են առաջադրում: Էս պահին խոսելը վաղ է եւ անմտություն է: Դեռ շատ ջրեր կհոսեն»: Ինչո՞վ է վատը ՔՊ թեկնածու Արամ Մելքոնյանը: «Նա միայն իրեն է տեսնում, ու ես նրա կողքին չեմ տեսել լուրջ մարդ: Նա արհամարհում է մարդկանց, նա էթիկայի կանոններ է խախտում»: Տորֆավանի գյուղապետը մեր զանգերին չպատասխանեց: Համայնքապետերը նաեւ որոշել են իրենց ընդհանուր քաղաքական գիծը՝ գաղափարապես չընդդիմանալ իշխող կուսակցությանը՝ ճնշումները բացառելու համար, սակայն ոչ մի պարագայում կոալիցիա չկազմել գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանի հետ: 

Արձանագրենք, որ Գեղարքունիքում իշխող կուսակցությունը գրեթե նույն պատկերն է ունենալու, ինչ Սյունիքում եւ Շիրակում, որովհետեւ կադրային սխալ քաղաքականություն է վարում եւ առաջադրելուց առաջ իր թեկնածուների վարկանիշի լուրջ հաշվարկներ չի իրականացնում:

 

Գեղարքունիքի մարզ ՏԻՄ ընտրություններ

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին