Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խոսել է «Բարսելոնա» վերադառնալու ցանկության մասին։
«Կվերադառնա՞մ «Բարսելոնա»։ Այո, միշտ ասել եմ, որ կցանկանայի ունենալ ակումբին օգնելու հնարավորություն։ Կցանկանայի մի օր լինել տեխնիկական տնօրեն։ Չգիտեմ՝ կլինի դա «Բարսելոնայում», թե այլ ակումբում։
Եթե լինի հնարավորություն, ես կցանկանայի դարձյալ իմ ներդրումն ունենալ «Բարսելոնայում», քանի որ սիրում եմ այդ ակումբը։ Ցանկանում եմ, որ այն զարգանա եւ մնա լավագույն ակումբներից մեկն աշխարհում»,- հաղորդում ե Sport.es-ը։
Մեսին ՊՍԺ-ին միացել է 2021 թվականի օգոստոսի 10-ին։