f

Անկախ

Արսեն Հարությունյան․«Սիրում եմ, երբ մրցակիցներս ուժեղ են լինում»


Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կայացած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն  Արսեն Հարությունյանը, առաջին անգամ հանդես գալով 61 կգ քաշային կարգում, դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 
Հայ դյուցազունը 2 րոպե 15 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 10։0 հաշվով հաղթեց հնդիկ Ռավինդեր Ռավինդերին։  
Անկախի հետ զրույցում Արսենը կիսվում է տպավորություններով՝ նշելով, որ այս մեդալը նոր վստահություն հաղորդեց գալիք նվաճումների ձեռքբերման ճանապարհին։


-Շնորհավորում ենք Օսլոյում տպավորիչ ելույթներ ունենալու և մեդալակիր դառնալու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Մշտապես փորձում եմ խելացի մարզումներ անցկացնել և ջանք ու եռանդ չխնայել նպատակներիս հասնելու համար։ Չեմ վախենում սխալվելուց, փորձում եմ առաջ շարժվել ու  մարզիչներիս օգնությամբ մասնակցել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, կարևորագույն ստուգատեսերին և հաղթել։ Մարզիչների աշխատանքը շատ մեծ է, առանց մարզչի ես ոչնչի չեմ կարող  հասնել։ Շնորհակալ եմ ինձ հետ աշխատող բոլոր մարզիչներին։
Մարտական տրամադրվածությամբ մեկնեցի Օսլո։ Քաշային կարգս փոխել էի, հետաքրքիր էր․ նոր քաշային կարգ, նոր և ուժեղ մրցակիցներ, տարբերվող գոտեմարտեր։ Սիրում եմ, երբ մրցակիցներս ուժեղ են լինում։

-Գեղեցիկ գոտեմարտերով, մնայուն, տպավորիչ պատմություն եք կերտում հայկական սպոտի պատմության մեջ։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում փայլեցիք։  Դուք ո՞ր գոտեմարտը, ո՞ր մրցակցին կառանձնացնեք։ 

-Պայքարը սկսեցի 1/8 եզրափակչից, որտեղ 18:10 հաշվով հաղթեցի Ղազախստանի ներկայացուցիչ, մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Ադլան Ասկարովին:6։0 պարտվելով՝ կարողացա հաղթել՝ 18։10։ Բավական ուժեղ մրցակից էր, հետաքրքիր, դիտարժան գոտեմարտ ստացվեց։ 
Կիսաեզրափակչում՝ ամերիկացի Դաթոն Դուեյն Ֆիքսի հետ գոտեմարտում չհասկացա՝ ինչ կատարվեց, հնարքի տակ ընկա, բայց չէի ուզում գորգից հեռանալ, ցանկանում էի մնալ գորգում։ Որոշակի լարվածություն կար, ինչը խանգարեց։ 
3-րդ տեղի համար գոտեմարտը հնդիկ մրցակցի հետ անչափ կարևոր էր, ես պարտվել էի նրան, ու ինձ այդ հաղթանակը պետք էր, շատ կարևոր պահ էր, պետք է ամեն գնով հաղթեի և հաղթեցի՝ 10։0։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Այս մեդալից ամեն ինչ սկսվում է նորից։ Վստահ եմ, որ կարող եմ ոսկու համար պայքարել։


-Հայաստանի համար դժվարին ժամանակներ են, յուրաքանչյուր ձեռքբերում անչափ կարևոր է մեր երկրի համար։ Ինչ եք զգում հատկապես, երբ միջազգային հարթակում ներկայացնում եք եռագույնը։

-Սիրում եմ, որ կարողանում եմ մեր ժողովրդին ուրախացնել։ Այս դժվարությունները տեսնելով, մենք՝ մարզիկներս ավելի պարտավորված ենք  զզգում՝ լավ մարզվել, հաղթանակներ տոնել և ուրախության րոպեներ պարգևել մեր հայրենակիցներին։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Պատրաստվում եմ նոյեմբերի 1-7-ը  Սերբիայում կայանալիք 23 տարեկանների աշխարհի առաջնությանը։  Մրցվայր կմեկնեմ նոյեմբերի 3-ին։
 


 

Սպորտ ազատ ոճի ըմբշամարտ Արսեն Հարությունյան աշխարհի առաջնություն բրոնզե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին