f

Անկախ

Վերցնենք գործիքներ եւ գնանք, մասնակցենք սահմաններին որոշակի ինժեներական աշխատանքների. Անդրանիկ Քոչարյան


Այս տարվա 9 ամիսների ընթացքում ոստիկանությունում աշխատանքի է ընդունվել 1020 անձ, իսկ 2020-ին՝ 565-ը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ հավելելով, որ իրենց դիմումների հիման վրա վերականգնվել է 202 անձ:

«Ոստիկանությունում ծառայությունից ազատվել է 1098 անձ: Այսինքն հավասարակշռությունն այս պահին լիովին պահպանվում է: Դեռ մի բան էլ դրական տարբերություն ունենք»,-ասաց նա:

Փոխոստիկանապետը նշեց, որ այսօր՝ ոստիկանության զորքերը ենթարկվում են ոստիկանապետին, Գվարդիայի պետ կապված մոտեցումները տարբեր են լինելու: ՆԳՆ-ի ձեւավորման արդյունքում միգուցե ենթարկայությունը լինի ՆԳ նախարարին կամ փոխնախարարին:

Իր հերթին ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Բնականաբար, Գվարդիայի հետ կապված կարգավորումները ապագայում քննարկվելու են եւ ԱԺ-ում ինքը կստանա իր վերջնական տեքստը:

Առիթ եղավ, որ ասեմ, որ մեր հանձնաժողովի աշխատանքային խմբով եղանք մեր սահմանների արեւելյան հատվածում: Գիտեք, որ սահմանների երկարությունը եւ բովանդակությունը փոխվել են: Զինված ուժերը չեն կարող ամբողջ ծավալով, այդ ծավալի աշխատանքի մեջ եւ ծառայությունը տանի եւ ինժեներական կառույցներում աշխատանք տանի: Ես կարծում եմ՝  մեր հասարակության ինչ-որ շերտեր՝ ուսանողներ եւ այլն, որ ասում են՝ մենք բանակի կողքին ենք, դա լինի առարկայական: Վերցնենք գործիքներ եւ գնանք, մասնակցենք որոշակի ինժեներական աշխատանքների, որպեսզի մեր զինծառայողներն էլ կարողանան իրենց առջեւ դրված մարտական խնդիրների վրա կենտրոնանան»:

անդրանիկ Քոչարյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին