Իմունոլոգ Վլադիսլավ Ժեմչուգովը «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում մարմնի ջերմաստիճանի իջեցումն անվանել է COVID-19-ի ծայրահեղ ծանր ընթացքի ախտանիշ։ Գրում է Gazeta.ru-ն:
«Դա ծանրագույն վիճակն է. Մահվանից մի քանի օր առաջ. Զգույշ եղեք, եթե 36 կամ պակաս՝ դրանք ամենածանր հիվանդներն են»,- ասել է նա։
Մասնագետի խոսքերով՝ COVID-19-ի դեպքում ցածր ջերմաստիճանը վկայում է այն մասին, որ օրգանիզմը չի կարողանում դիմակայել տոքսիններին և չի կարող իմունային պատասխան տալ վիրուսին։
Բժիշկը հավելել է, որ ջերմաստիճանը չափելու համար ավելի լավ է օգտագործել սնդիկով ջերմաչափ, քանի որ այն ավելի ճշգրիտ է, քան ոչ կոնտակտային և էլեկտրոնային սարքերը։
«Եթե մարդը գունատ է, կապտավուն շուրթերով, և դա ուղեկցվում է նաև արյան ցածր ճնշմամբ, ապա սա շատ տագնապալի ախտանիշ է։ Մենք պետք է ամեն ինչ անենք անալիզների հետ, հատկապես, եթե վարակի նշաններ չկան», - եզրափակել է Ժեմչուգովը: