ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել Fox News հեռուստաալիքին, որի շրջանակներում կիսվել է ամերիկյան ներկայիս վարչակազմի և ամերիկյան քաղաքականության գործերի վիճակի մասին իր մտքերով։
Հարցին, թե ինչ գնաատական կտա Ջո Բայդենի վարչակազմին իր նախագահության առաջին տարում, Թրամփն ասել , որ նրա նախագահությունը համարում է պատմության մեջ վատագույնը՝ իր «հակառեյթինգում» գերազանցելով Ջիմի Քարթերին և Ջորջ Բուշին՝ վաստակելով «երկուս գնահատական, և ոչ մի գումարած»:
Մասնավորապես, Միացյալ Նահանգների նախկին ղեկավարը կշտամբել է Բայդենին այն բանի համար, որ նա ընդհանրապես չէր մտածել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին, ինչպես նաև չի կարողանում հաղթահարել գնաճը և էներգետիկ ճգնաժամը։ Թրամփը նաեւ ասել է, որ գործող նախագահի վարչակազմը չի հարգում իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, ինչը հանգեցնում է հանցավորության աճի։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին մեղադրել էր 2020 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու մեջ։