ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը կառավարությունում քննարկվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի տնօրենի պաշտոնում։
«Այո, քննարկվում է», - այսօր՝ նոյեմբերի 3-ին, լրագրողներին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Հարցին՝ ինչո՞ւ Ավինյանը, նա պատասխանեց. «Որովհետև նա քաղաքական թիմի անդամ է և պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք լավագույնս Հայաստանի շահերը կներկայացնեն տվյալ կազմակերպությունում»։