Այսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել շփոթմունք:
Կառավարությունից այս առնչությամբ պարզաբանում են տարածել՝ նշելով, որ քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի։ «Հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ: