f

Անկախ

Լիլիթ Հարությունյան․ «Սպորտը, մասնավորապես վազքը տարիք չեն հարցնում․ առողջ ապրելակերպով պետք է զբաղվել միշտ»


Հոկտեմբերի 30-ին Երևան-Էջմիածին ճանապարհին կայացավ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց մարզասերների շրջանում։
Մրցմանը մասնակցեց 3 տարիքային խմբի ավելի քան 1500 մասնակից։ 3 կմ մրցատարածությունը հաղթահարեցին 15-17 տարեկան  աղջիկներն ու տղաները, իսկ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, ինչպես նաև 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ վազեցին 10 կմ։
Մրցաշարին իրեն լավագույն կողմերով դրսևորեց և եզրագիծը երկրորդը հատեց Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար մարզուհի Լիլիթ Հարությունյանը (18-35 տարեկան կանայք), ով, թեև կարճ վազքատարածությունների վարպետ է, բայց կրկին ապացուցեց, որ ցանկության դեպքում իրական մարզիկները կարող են ամեն ինչ։
Անկախի հետ զրույցում Լիլիթը կիսվում է տպավորություններով՝ առողջ ապրելակերպի ձևավորման գործում կարևորելով նման մրցաշարերի անցկացումը։


- Լիլիթ, շնորհավորում ենք կրոսավազքի առաջնությունում մրցանակային տեղ զբաղեցնելու կապակցությամբ։ Արդեն իսկ կարելի է ասել՝ բարի ավանդույթ է դարձել «Վարչապետի գավաթներին» մասնակցությունն ու հաղթանակները։ Այս անգամ, արդեն հարազատ մարզաձևում, ինչպե՞ս որոշվեց մասնակցությունը։  
-Հեծանվավազքից հետո տեղեկացա, որ հոկտեմբերին կայանալու է նաև կրոսավազքի առաջնություն։  Կարճ ժամանակ ունեի 10կմ-ի համար մարզումային փուլ անցնելու։ Նախ հարկավոր էր ուժերը վերականագնել հեծանվավազքից հետո, հետ վերադառնալ աթլետիկային ու նախապատրաստվել 10կմ-ին։ 
Հեծանվավազքն իր բացասական ազդեցությունն է ունենում վազքի տեխնիկայի վրա։ Եվ որոշեցի այս մրցաշարին վերաբերվել ոչ թե որպես մրցույթ, այլ որպես տոնական միջոցառում` սիրողական մակարդակով։ Իմ մարզական կարիերայի ընթացքում երկրորդ անգամ էի նման երկար վազքատարածությունում հանդես գալիս։ Բարձր արդյունք ունեի գրանցած 2016թ․ Դուբայի մրցաշարում՝ կանանց 5կմ վազքատարածությունում` 18,09 վրկ․։ Բայց այս դեպքում տարածությունը կրկնակի ավել էր։ Իսկ որպես աթլետ՝ կարճ և միջին տարածություններում եմ միշտ հանդես եկել։


-Ի՞նչ տրամադրվածությամբ մասնակցեցիք գավաթին։
-Բարձր տամադրությամբ։ Ինձ հետ մասնակցում էին նաև մեր աշակերտուհիները՝ Ռաիսա Սիմոնյանը և Անժելիկա Հովհաննիսյանը, որոնք նույնպես դարձան մրցանակակիրներ` գրավելով 4-րդ և 5-րդ տեղերը։ Մի փոքր տխրություն կար, որ ամուսինս, ով նաև մարզիչս է, այս պահին սահմանագծում լինելով, մեր կողքին չէր։


- Ի՞նչը խանագարեց 1-ինը եզրագիծը հատելուն։
-Անկեղծ ասած, ես մրցաշարին մեկնել էի մասնակցելու ու չէի մտածում, թե որ տեղը կգրավեմ։ Իհարկե մրցանակային ֆոնդ կար, ինչն իր հերթին շահագրգռում էր ավելի բարձր տեղ գրավելուն։ Ամեն դեպքում վստահ էի, որ հաստատ եռյակում կլինեմ ու հատուկ մրցակցելու տրամադրվածությամբ չէի մեկնել։


-Կազմակերպվածության, անցկացման ընթացքի, մրցակիցների, ընդհանուր մթնոլորտի մասին ի՞նչ կասեք։
-Մրցաշարի մրցավարությունն ապահովում էր Հաայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի մրցավարական խումբը, ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպվեց։ Շնորհակալ ենք և՛ կազմակերպիչներին, և՛ մրցավարներին այդ գեղեցիկ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար։ Մասնակիցների մոտ էլ բարձր, տոնական տրամադրություն էր, կողք կողքի վազում էին տարբեր տարիքի կանայք ու տղամարդիկ, մինչև 80 տարեկան վազող կար, 1000-ից ավել մասնակիցներ։ Նմանատիպ միջոցառումները շատ կարևոր խթան են ազգաբնակչության համար, քանի որ սպորտը, վազքը տարիք չեն հարցնում․ առողջ ապրելակերպով պետք է զբաղվել ցանկացած տարիքում։ Նմանատիպ միջոցառումներ անցկացվում են աշխարհի բոլոր երկրներում, շատ-շատ քաղաքներում։ Վստահ եմ, որ մրցաշարից հետո մարդիկ նոր ծանոթություններ կունենան, խմբեր կհավաքվեն ու ավելի հաճախ կմարզվեն։


-Ձեր ամուսնուն, որը նաև Ձեր մարզիչն է ու  այս պահին մասնակցում է եռամսյա հավաքներին, հաղթանակներով եք ոգևորում, կեցցե՛ք։ Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Ամենամեծ ուրախությունս, որ ֆինիշում մեծ հպարտությամբ ինձ դիմավորեց աղջիկս` Վիկտորիան։ Նա շատ էր ոգևորվել իմ հաղթանակով։ Մոտ ապագայում իմ մրցակիցն է լինելու․իմ երազանքն է։ 
Ամուսինս այս անգամ էլ գտնվում էր առաջնագծում։ Իր բացակայությունը շատ էր զգացվում։ Շատ էի ուզում, որ տոնական օրը մեր կողքին լիներ, մեզ հետ ուրախանար։ Հեռախոսազանգով ոգևորում էր ինձ, ուրախանում իմ հաջողությունով։
Ինձ համար այս մրցաշարը տոնական միջոցառում էր, որը բարձր տրամադրություն և դրական լիցքեր հաղորդեց իմ հետագա մարզումներին։ Շատ ուրախացա նաև մրցանակի համար։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Սկսել եմ ինտենսիվ մարզումները։ Առաջիկա օրերին աթլետիկայի ֆեդերացիայից կտեղեկանանք մրցաշրջան 2022-ի միջոցառումների, մրցաշարերի մասին և կսկենք պատրաստվել։


 

աթլետիկա Սպորտ Լիլիթ Հարությունյան հարցազրույց խմբագրի ընտրանի կրոսավազք

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին