f

Անկախ

Ադրբեջանի ԶՈՒ-ն բացել է «Ղարաբաղյան արկղ» գործողության մանրամասները. Военное дело-ն ներկայացնում է օտարերկրյա ԶԼՄ-ների նյութերը


Ադրբեջանը հրապարակել է 2020 թվականի ղարաբաղյան հակամարտության ժամանակ «Ղարաբաղյան արկղ» գործողության անցկացման նոր մանրամասներ: Մասնավորապես Ադրբեջանի ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) հրամանատար, գեներալ Ռամիզ Թահիրովը պատմել է, թե իրականում ինչպես է ապահովվել Լեռնային Ղարաբաղում հայկական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) արագ ճնշումը:

Առաջին հերթին, որպեսզի ստիպեին հակառակորդին գործողության մեջ դնել իր բոլոր զենիթա-հրթիռային համալիրները (ԶՀՀ), որոշվել է կազմակերպել զանգվածային օդային հարվածի իմիտացիա՝ օգտագործելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Այդ թռչող սարքերը, չմտնելով ՀՕՊ-ին հարվածելու գոտի, տարբեր շեղող մանևրեր պետք է անեին:

Որպեսզի հակառակորդը չբացահայտեր իրենց մտահղացումը, որոշվել է ՀՕՊ հարվածի գոտի մտցնել հին Ан-2 մխոցային ինքնաթիռներ: Օդաչուները Ан-2-ներն ուղղել են ՀՕՊ գոտիները, իսկ իրենք ինքնաթիռից պարաշյուտով ցած են թռել: Եթե հակառակորդը չխփեր այդ ինքնաթիռները, դրանք մեծ վնաս կհասցնեին, քանի որ օգտագործվել են որպես դրոն-կամիկաձե և բեռնված էին պայթուցիկներով:

Ադրբեջանական կողմի տվյալներով՝ այդ սխալ խայծ-թիրախները պետք է ստիպեին Հայաստանի ԶՈՒ-ին իզուր տեղը վատնել թանկարժեք «Тор-М2 КМ» ԶՀՀ-ները, որոնք հայերի մոտ շատ սահմանափակ քանակով էին: Հաղորդվում է, որ ադրբեջանական հրամանատարության մտահղացման նպատակն իրականացվել է: Որոշ ժամանակ անց արդեն հակառակորդը հրթիռների անբավարարության պատճառով չի կարողացել օգտագործել իր «Тор-М2КМ» ԶՀՀ-ները:

Հաջորդ փուլում օդային պարեկության ռազմամթերքը և հարվածային անօդաչուները, ներառյալ թուրքական Bayraktar ТB2 անօդաչուները,  հարվածներ են հասցրել արդեն հայտնաբերված ՀՕՊ միջոցներին: Անօդաչուների գործողությունների աջակցության և ԶՀՀ-ների գործողությունների բարդացման համար ակտիվորեն օգտագործվել են  ռադիո-էլեկտրոնային պայքարի միջոցներ, որոնք հակառակորդի հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն աշխատանքի խոչընդոտներ են դրել: Տեխնիկական միջոցների շնորհիվ ստեղծվել են սխալ էլեկտրոնային թիրախներ Հայաստանի ԶՀՀ-ների համար:

Բացի օդային պարեկության ռազմամթերքից և հարվածային անօդաչուներից, հարվածները Հայաստանի ՀՕՊ համակարգերին հասցվել են ուղղաթիռներում տեղադրված մինչև 30 կմ հեռահարության Spike-NLOS հրթիռների օգտագործմամբ: Ադրբեջանի ԶՈՒ տվյալների համաձայն՝  «Ղարաբաղյան արկղ» գործողության իրականացման շնորհիվ արդեն իսկ մարտական գործողությունների առաջին օրերին ոչնչացվել է հայկական ԶՀՀ-ների 60 տոկոսը:

Նշվում է, որ  հակամարտությունը սկսվելուց առաջ՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին, Հայաստանի ՀՕՊ համակարգը Ղարաբաղում, ինչպես հաստատվում է տարբեր աղբյուրներով, կազմել է 24  «Оса-АК(М)» ԶՀՀ արձակման սարք, 6 «Тор-М2 КМ» ԶՀՀ արձակման սարք, С-300ПС մեկ դիվիզիոն, 2 «Круг» ԶՀՀ դիվիզիոն, 3 «Куб» ԶՀՀ դիվիզիոն և С-125 ԶՀՀ դիվիզիոն:

Ավելի վաղ քաղաքագետ Բաղդասարովը զգուշացրել է Դոնբասի աշխարհազորայիններին չկրկնել Ղարաբաղում Հայաստանի թույլ տված սխալները:

Պավել Շիշկին

Աղբյուրը՝ Военное дело

 

Աշխարհում Տարածաշրջան արցախյան պատերազմ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին