f

Անկախ

Երևանի մետրոպոլիտենի գնացքի ռելսերը ծայրահեղ մաշված են. Կառավարությունը ՀԿԵ-ից 141 մլն դրամի ռելս կգնի


Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 4-ի նիստում սահմանեց, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի կարիքների համար ռելսեր ձեռք բերել մեկ անձից գնման մեխանիզմով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից:

Ըստ այդմ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից կառավարությունը կգնի 4300 մ ռելսեր, որի որի ընդհանուր արժեքը կկազմի 141 միլիոն դրամ` ներառյալ տեղափոխման գինն ու ԱԱՀ-ն։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գնացքի ռելսերը գտնվում են ծայրահեղ մաշված վիճակում, ինչը ուղղակիորեն սպառնում է քաղաքացիների անվտանգ տեղափոխմանը և մետրոպոլիտենի անվտանգ աշխատանքի կազմակերպմանը։

«Բացի այդ, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի ողջ ցանցում առկա է 56 կմ ընդհանուր երկարության ռելսեր։ Վերջին անգամ ռելսեր ձեռք է բերել 2014թ. մարտին՝ 4400 գմ: Դրանք տեղակայվել են շահագործվող գծերում 2014-2018թթ.. ընթացքում: 2018 թվականից մինչ օրս ընկերությունը նոր ռելսեր ձեռք չի բերել՝ չնայած միայն 2020-2021թթ.. ընթացքում հայտարարվել է 7 մրցույթ:

Ուսումնասիրելով դրսի շուկան՝ պարզվել է, որ ռելսերի արժեքը ոչ պակաս է 37000 դրամից 1 մետրի համար։ Միաժամանակ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից առաջարկվել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ին р-50 տեսակի 4300 մ խմբաքանակի ռելսերի մատակարարման անհամեմատ ցածր գին՝ 141 միլիոն դրամ, որոնց մատակարարումը կարող է իրականացվել անհամեմատ սեղմ ժամկետներում՝ մինչև 45 օր, ինչը կարևոր նշանակություն ունի օր առաջ փոխարինման ենթակա ռելսերը փոխարինելու և այս բարդ իրավիճակից դուրս գալու համար»  - նշված է հիմնավորման մեջ։

ՀՀ Կառավարություն Հարավկովկասյան երկաթուղի

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Ավելին
Ավելին