f

Անկախ

Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ քրգործերն անթույլատրելի են․«Հայաստան» խմբակցության անդամները՝ ԵԽԽՎ համազեկուցողներին


ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և խմբակցության ներկայացուցիչները նոյեմբերի 4-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ:

ԱԺ-ից հայտնում են, որ Սեյրան Օհանյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքներին: Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ միջազգային հարթակներում պետք է բարձրաձայնել, որ պատերազմը ոտնձգություն էր Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու եւ արարելու իրավունքի դեմ: Ընդգծվել է, որ ադրբեջանաթուրքական տանդեմը պատերազմի ընթացքում հանցագործություններ է կատարել արցախահայության նկատմամբ, օգտագործել արգելված զինամթերք, մինչ օրս շարունակում է պղծել պատմամշակութային արժեքները: Սեյրան Օհանյանն անթույլատրելի է համարել ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումը, ինչն արվում է հեռահար նպատակներով:

Կիմո Կիլյունենի խոսքով՝ երբ Հայաստանը եւ Ադրբեջանը ԵԽ-ին անդամակցում էին, հստակ էր, որ միայն խաղաղ ճանապարհով է խնդրի լուծումը նախատեսվում: «Մենք մտահոգված ենք պատերազմական իրավիճակով, մարդու իրավունքների խախտումներով»,-ասել է համազեկուցողը:

Խմբակցության անդամներն անդրադարձել են մեր երկրում ժողովրդավարական գործընթացներին, խոսքի ազատության հիմնախնդիրներին, դատաիրավական ոլորտի բացթողումներին, Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններին: Արամ Վարդեւանյանն անդրադարձել է, մասնավորապես, ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ հարուցված քրեական գործերի անթույլատրելիությանը՝ դա դիտարկելով պատգամավորի անձեռնմխելիության իրավունքի խախտում: Նա անընդունելի է համարել ԸՕ-ի փոփոխություններն անմիջապես ընտրությունների նախաշեմին: Պատգամավորը կարծիք է հայտնել, որ թեպետ ԸՕ-ում փոփոխություններ արվել են, սակայն հստակ չեն հատկապես ընտրարշավին, կուսակցությունների ֆինանսավորմանը վերաբերող կարգավորումները:

Համազեկուցողները կարեւորել են համագործակցությունը եւ՛ ընդդիմադիր, եւ՛ իշխանական ուժերի հետ:

Ազգային ժողով ԵԽԽՎ «Հայաստան» խմբակցություն

Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Ավելին
Ավելին