f

Անկախ

Վահագն Խաչատուրյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցության ուղղությունները


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Այս մասին տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից։

Վահագն Խաչատուրյանը ողջունել է դեսպանին, անդրադարձել  Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական և համագործակցային հարաբերություններին, հետագա գործակցության ուղղություններին և հնարավորություններին։

Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության գործունեության հիմքում զարգացած տեխնոլոգիական Հայաստան ունենալու տեսլականն է, որի ուղղությամբ աշխատանքներ է իրականացում նախարարությունը։ Նա նաև նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Ֆրանսիան առաջնային դերակատարություն ունի աշխարհում, և Հայաստանում նոր տեխնոլոգիաների, արտադրության, մասնագետների վերապատրաստման    ֆրանսիական փորձը ներդնելը և կիրառելը կարևոր նշանակություն կարող է ունենալ մեր երկրի համար։

Դեսպան Անն Լույոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն առանձնահատուկ են, և դեսպանությունը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր խորացնելու, առաջ մղելու և ավելի համակարգված համագործակցություն  իրականացնելու՝ ի նպաստ հայ ժողովրդի և Հայաստանի զարգացման։

Դեսպանը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը ՀՀ կառավարության ռազմավարության առաջնահերթություններից է, և ուրախ կլինի, եթե Ֆրանսիան կարողանա օգտակար լինել այդ ռազմավարության իրականացման ճանապարհին։ Նա նաև ընդգծել է, որ DigiWeek2021 միջոցառումների շրջանակում տեղի ունեցած DigiТec Expo 2021 ցուցահանդես այցելության ընթացքում ծանոթանալով հայկական ստարտափներին և ոլորտային ընկերություններին՝ արձանագրել է, որ Հայաստանում առկա է մեծ ներուժ, որը, մասնավորապես Ֆրանսիայում, պետք է զարգացնել և ճանաչելի դարձնել։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Ֆրանսիայի կողմից Հայաստանին նվիրաբերած սուպեր համակարգիչը Երևան տեղափոխելու ժամկետներին, «Ինժեներական քաղաք» ծրագրին, ստարտափների զարգացման համար Հայաստանում իրականացվող աշխատանքներին։

Նախարարը դեսպանին է ներկայացրել ստարտափների զարգացման ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությունը, որի կարևոր բաղադրիչներից մեկը Ազգային վենչուրային հիմնադրամի ստեղծումն է։

Կողմերը քննարկել են նաև համագործակցության ակտիվացման մի շարք հնարավորություններ՝ մասնավորապես տիեզերական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, թվայնացման, տեխնոլոգիական կրթության ուղղություններով և մի շարք այլ ուղղություններով։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն Վահագն Խաչատուրյան

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին