Բազմաթիվ հիվանդներ կորոնավիրուսից մահանում են բուժօգնության ուշ դիմելու պատճառով։ ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նման դիրքորոշում հայտնել է Մոսկվայի թիվ 52 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մարիանա Լիսենկոն։ Գրում է Gazeta.ru-ն:
«Կորոնավիրուսի դասական պատկերը քողարկված է բազմաթիվ վիրուսային վարակների ներքո, հատկապես, որ այժմ սեզոնային հիվանդացության աճ է նկատվում։ Այդ իսկ պատճառով կորոնավիրուսի ախտանիշները շփոթում են գրիպի հետ, իսկ «դելտա» շտամը քողարկվում է որպես սննդային վարակ։ Եթե առկա է ջերմություն, կոկորդի ցավ, հոդերի ինտենսիվ ցավ, երկու օր ջերմությունը չի իջնում, ապա պետք է դիմել բժշկի»,- բացատրել է բժիշկը։
Նա նշել է, որ գրիպի և կորոնավիրուսի համակցությունը կարող է լրջորեն ազդել մարդու առողջության վրա։ Վիրուսները շատ դժվար են ընթանում, իսկ հետևանքները դժվար է կանխատեսել։ Այս համադրությունը բժիշկների մոտ անհանգստություն է առաջացնում: