The Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ որզելանդացիներ Քոլին և Դոննա Քրեյգ-Բրաուններն իրենց այգում հսկայական կարտոֆիլ են հայտնաբերել և դիմել Գինեսի ռեկորդների գրքին: Գրում է Gazeta.ru-ն:
Սկզբում զույգը կարծել է, որ դա տրյուֆել է, բայց պարզվել է, որ այն կարտոֆիլ է։ Նորզելանդացիները պալարին «հրեշ կարտոֆիլ» են անվանել։
Պարզվել է, որ հսկայական կարտոֆիլը 17½ ֆունտ (մոտ 7,9 կգ) է կշռում, այսինքն այն մոտավորապես փոքրիկ շան կշիռ ունի:
Ֆերմերները կարտոֆիլն անվանել են Դագ։ Քոլինը հատուկ սայլով տեղափոխել է հսկայական կարտոֆիլը։ Տղամարդն ասել է, որ ինքը և իր կինը չեն ցանկանում Դագից կարտոֆիլի պյուրե պատրաստել. նորզելանդացիները ծրագրում են օղի պատրաստել հսկա կարտոֆիլից։
Մինչ օրս, ըստ հրապարակման, Գինեսի ռեկորդների գրքում ամենածանր կարտոֆիլն աճեցվել է Մեծ Բրիտանիայում, որը կշռել է 5 կգ-ից մի փոքր պակաս։ Ռեկորդը գրանցվել է 2011թ.
Ավելի վաղ Կրասնոդարի երկրամասի խոհարարը եփել էր 1101 լիտր բորշ և հայտնվել Ռուսաստանի ռեկորդների գրքում։