Սեյսմոլոգները Նոր Զելանդիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել։ Այդ մասին հայտնում է Միացյալ Նահանգների Երկրաբանական ծառայությունը (USGS): Գրում է Russian.rt.com-ը
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է երկրի հարավում գտնվող Բլեֆ քաղաքից 298 կմ հեռավորության վրա։
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Ավելի վաղ Ինդոնեզիայի ափերի մոտ 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել