Կառավարության ղեկավարի ավտոշարասյան մեկ տասնյակից ավելի պահպանության ծառայության մեքենաներին ուղեկցում էին առնվազն 30 ոստիկանական մեքենաներ: Գուցե ցավալի իրողություն եմ արձանագրում, այդուհանդերձ, պետք է փաստեմ, որ այսչափ թանկ իշխանություն Հայաստանը երբեք չի ունեցել:
Մեր երկրի աղքատության հիմնական պատճառներից մեկը եղել է ու կա չափազանց թանկ արժեցող իշխանությունը՝ ապիկար ու անարդյունավետ բյուրոկրատական բոռափեթակ մի իրական: Ժողովրդի գրկից դուրս եկած յուրաքանչյուր մեկը, ով բախտի բերմամբ մեկ անգամ ճաշակում է իշխանության համը, ամենավերջին սրիկայի նման ունակ է դառնում յուրաքանչյուր ստորության միայն թե այլևս չվերադառնա իրեն ծնած ու սնած ժողովրդի գիրկը: Ու ժողովուրդները, որ անընդհատ այսպիսի իշխանավորներ են ունենում անխուսափելիորեն պետականազրկվում են ու մարգինալացվում: