f

Անկախ

«Հրապարակ». ԵԽԽՎ համազեկուցողներին զարմացրել է իշխանությունների որոշումը. Նրանց աչքերը կլորացել են


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան հարցով ԵԽԽՎ համազեկուցողները, որոնք մի քանի օր է՝ Երեւանում են եւ հանդիպումներ են ունենում տարբեր շրջանակների հետ, խորհրդարանական ընդդիմության հետ երեկ ունեցած հանդիպմանը չեն թաքցրել իրենց զարմանքը գործող իշխանությունների կողմից լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող սահմանափակումների վերաբերյալ։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը նրանց հայտնել է, թե 30 տարվա պատմության մեջ առաջին անգամ ՀՀ իշխանությունները որոշել են լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակել  խորհրդարանում, որը նիստի օրերին քրեակատարողական հիմնարկ է հիշեցնում: Ասել է, որ ՔԿՀ-ներում ավելի հեշտ է տեղաշարժվելը, քան լրագրողներին են թույլատրում խորհրդարանում։

Համազեկուցողների աչքերը կլորացել են՝ նրանք հետաքրքրվել են, թե երբ է կայացվել այդ որոշումը, ում կողմից, ինչպես է դրսեւորվում եւ այլն: Ապա խնդրել են ընդդիմադիր պատգամավորներին գրավոր տարբերակով իրենց տրամադրել այդ որոշումը։ Վարդեւանյանը հանդիպմանը ներկայացել է պատրաստ եւ տեղում նրանց է փոխանցել փաթեթը, որում ընդգրկված են եղել այս եւ բոլոր մյուս խնդրահարույց որոշումներն ու օրենքները` մամուլի հետ կապված։

Համազեկուցողներին են ներկայացվել նաեւ դատական համակարգի, մարդու իրավունքների եւ այլ ոլորտների խնդիրներ, որոնք, բնականաբար, իշխանական պաշտոնյաներն ու պատգամավորները չեն ներկայացնում համազեկուցողներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԵԽԽՎ համազեկուցողներ մամուլի ազատություն մամուլի տեսություն Արամ Վարդևանյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին