2022թ. բյուջեի նախագծով 35 430 շահառուների պարգեւավճարների եւ հավելավճարների համար նախատեսվում է հատկացնել մոտ 11 մլրդ դրամ։ Այս մասին նոյեմբերի 5-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Ընդ որում՝ 2020թ. այդ նույն նպատակների համար հատկացվել է մոտ 11 մլրդ դրամ, իսկ շահառուների թիվը, նախարարի խոսքով, կազմել է 34 521։
«Միեւնույն ժամանակ, 2021թ. բյուջեի նախագծով հատկացվել է 11,3 մլրդ դրամ, իսկ շահառուների թիվը կանխատեսվում էր 36 437 մարդու մակարդակին»,- տեղեկացրեց Մկրտչյանը։