Հայաստանում մինչեւ 2026 թվականը նախատեսվում է նվազագույն աշխատավարձը հասցնել 85 հազար դրամի։ Այս մասին նոյեմբերի 5-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը
Նրա խոսքով` առաջին քայլերը կարվեն 2023 թվականին։
«Այժմ դրանք քննարկվում են ֆինանսների նախարարության մեր գործընկերների հետ։ Ներկայումս Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է 68 հազար դրամ»,- ասաց փոխնախարարը։