f

Անկախ

Տնտեսվարողն այս պահին ունի անհրաժեշտ բոլոր լիցենզիաները և ընդերքօգտագործման իրավունքը Ամուլսարի հանքավայրը շահագործելու համար. Շրջակա միջավայրի նախարար


Հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրությունը այս փուլում հիմնավորապես փոխվում է, ուժեղացվում է վերահսկողությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Ընդերքօգտագործողների դրամագլուխ ինստիտուտի կառավարումը 2019-ից վերապահված է մեր նախարարությանը և կառավարության վերջին նիստերից մեկում որոշում ընդունվեց, որով հստակեցվեց դրամագլխի վճարումների հետագա միջոցների կիրարկումը ապահովող միջոցառումները և կարգը։ Դրամագլխում այս պահին 3 մլրդ դրամ կա գոյացած, բայց շահառուների իրականացրած հանքարդյունաբերական ընթացքների և դրա հետևանքով առաջ եկած մի շարք իրավական պրոցեսների արդյունքում այսօր կարողանում ենք 2-3 տասնյակ սուբյեկտների վճարումներ միայն նպատակային օգտագործել։ Դրամալգխի իրականացման նպատակը մեկն է՝ լքված պոչամբարների, կիսաշահագործված կամ ամբողջապես շահագործված հանքավայրերի վերջնական ռեկուլտիվացիան և բնության նախկին տեսքի ապահովումը, քանի որ այն անմիջականորեն ազդում է մեր բնակչության առողջության վրա»,- ասաց Պետրոսյանը։

Հարցին` հնարավո՞ր է շահագործվի Ամուլսարը, Պետրոսյանը նշեց. «Ամուլսարի մասով մեր վերջին գնահատականներից այսկողմ դեռ որևէ տեղաշարժ ես չեմ ֆիքսել Քննչական կոմիտեի մասով, թեև ՔԿ տեղակալը այդ մասով որոշակի ինֆորմացիա տրամադրել է։ Ես իմ լիազորությունների իրականացման շրջանակներում որևէ բան անելու մանդատ չունեմ, քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել և վեր չի հանվել այն օբյեկտիվ իրականությունը, որից հետո կարող ենք գործել մեր լիազորությունների շրջանակներում։ Եթե վեր հանվի այնպիսի իրողություն, որ որևէ կերպ կասկածի տակ չի դրվում համապատասխան ինստիտուտները, ապա տնտեսվարողը ունի բոլոր անհրաժեշտ իրավունքները և լիցենզիաները Ամուլսարի հանքավայրը շահագործելու համար։ Կան իրավական երկրին հարիր ընթացակարգեր, որոնք որևէ կետում ունեն անդառնալիության սահման»։

Նախարարը նշեց, որ եթե տնտեսվարողը ցանկանա շահագործել հանքավայրը, այս պահին նա տիրապետում է բոլոր թույլտվություններին, լիցենզիաներին, ընդերքօգտագործման իրավունքին։

Շրջակա միջավայրի նախարարություն Ռոմանոս Պետրոսյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին