f

Անկախ

Բարձրագույն հրամկազմի զինծառայողների պաշտոնավարումն այլևս կախված է քաղաքական ղեկավարության կամքից․ Օ. Գասպարյանի պաշտպան


ՍԴ երկար սպասված որոշումը վերջապես հրապարակվեց և, իմ առաջին տպավորությամբ, էլ ավելի վատացավ բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողների իրավական դրությունը։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբանական խմբի անդամ Մարտիկ Մարտիրոսյանը:

«ՍԴ երկար սպասված որոշումը վերջապես հրապարակվեց և, իմ առաջին տպավորությամբ, էլ ավելի վատացավ բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողների իրավական դրությունը։ Բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողների պաշտոնավարումն այլևս ամբողջությամբ կախված է քաղաքական ղեկավարության կամքից և ցանկությունից։ Այն չի կարող դրական ազդեցություն ունենալ զինծառայողների կարգավիճակի վրա, քանի որ բարձրագույն հրամանատարական կազմի մասնագիտական ունակությունները երկրորդվում են քաղաքական ղեկավարության ցանկություններին։

Երկար-բարակ գրելուց հետո ասվում է, որ Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է ԶՈՒ շտաբի պետի պաշտոնավարման առավելագույն ժամկետ։ Այդ եզրակացության հետ կարելի էր համաձայնվել, եթե Սահմանադրությամբ նշվեր, որ օրենքով սահմանվում է շտաբի պետի պաշտոնավարման առավելագույն ժամկետ, մինչդեռ սահմանադրության մեջ հստակ գրված է, որ ՀՀ ԶՈՒ շտաբի պետը նշանակվում է օրենքով սահմանված ժամկետով։

Բացի այդ, նշվում է՝ եթե օրենքով սահմանված է, որ զինծառայողը կարող է ազատվել հայեցողությամբ, ապա դա որոշակի է և իրավաչափ։ Նույն տրամաբանությամբ կարող է օրենքով նշվել, որ բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները կարող են ազատվել օրենքով չնախատեսված հիմքով։ Եվ երբ զինծառայողը բողոքի, որ իրեն ազատել են օրենքով չնախատեսված հիմքով, ապա որպես հակափաստարկ կարող է բերվել, որ դա նախատեսված է օրենքով։

Որոշմամբ նաև նշվում է, որ  բարձրագույն հրամանատարական կազմի ներկայացուցչին ազատելու հիմքում կարող են ընկած լինել բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ քաղաքական չեզոքության խախտումը, կադրային-որակական գործոնը։ Թվարկված հիմքերի հետ կապված հարկ է նշել, որ առանց վիճարկվող հոդվածի կիրառման էլ կարող է անցկացվել ծառայողական քննություն (օրինակ՝ ՆԾԿ կանոնների խախտման մասով, եթե առկա է քաղաքական չեզոքության խախտման մասին տվյալ) կամ ատեստավորում։ Ինչ վերաբերում է ԳՇ պետի պաշտոնին, ապա նշված գործընթացներն իրականացնելու հնարավորություն առկա չէ, և ՍԴ չի էլ անդրադարձել այդ կառուցակարգի բացակայությանը և չի ասել, թե ով է գնահատելու որակական գործոնը կամ քաղաքական չեզոքության խախտումը», - գրել է Մարտիրոսյանը։

Օնիկ Գասպարյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին