Ուկրաինայի Գերագույն Ռադայում «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է երկրում առողջապահության անբավարար ֆինանսավորման միջոցով ուկրաինացի ժողովրդի ցեղասպանության մասին։ Նման կարծիք նա հայտնել է «Украина 24» հեռուստաալիքի եթերում։ Գրում է Gazeta.ru-ն:
«Սա համաճարակի երկրորդ տարին է, նույնիսկ փոքրիկ երեխաները գիտեն, որ մարդկանց փրկում են թթվածնով, որի պակասը մենք ունենք Ուկրաինայում։ Ուկրաինայում կան իմաստուն մարդիկ, որոնք հասկանում են, որ առողջապահական համակարգին գումար է հատկացվում մնացորդային հիմունքներով. սա մարդկանց դիտավորյալ սպանություն է»,- ասել է Տիմոշենկոն։
Նա հիշեցրել է, որ Նիկոլաև քաղաքում հարազատները ակտիվորեն պահանջում են իրենց բարեկամներին թթվածնով ապահովել և գրոհում են տեղի հիվանդանոցները։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ նման իրավիճակում ինքը «ավտոմատ կվերցներ»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինական Տերնոպոլում մայր ու դուստր սովից են մահացել։ Նրանց մարմինները հայտնաբերվել են երկու-երեք շաբաթ անց: