f

Անկախ

Հուլիս-օգոստոսին ծնված երեխաների ծնողները կարող են կրկին դիմել և ընդգրկվել երեխաների աջակցման ծրագրում․ խորհրդական


2020 թվականի հուլիս-օգոստոս ամսին ծնված երեխաների ծնողները կարող են կրկին դիմել և ընդգրկվել երեխաների աջակցման ծրագրում՝ անկախ այն հանգամանքից, որ լրացել է երեխայի մեկ տարին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։

«Հուլիսի 1-ից իրականացվում են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության աջակցության ծրագրեր։ Առաջինը՝ միանվագ դրամական աջակցության ծրագիրը, որով առնվազն երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին, որոնք պատրաստվում են մարզային բնակավայրում ձեռք բերել անշարժ գույք, տրամադրվում է աջակցություն։ Երկրորդ ծրագիրով առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ընտանիքին տրամադրվում է աջակցություն, որն ուղղվում է տարեկան ապահովագրավճարի մարմանը։  Երրորդ ծրագրով հիփոթեքային վարկ մարող ընտանիքում նոր երեխայի ծնվելու դեպքում տրամադրվում է ֆինանսական աջակցություն, որն ուղղվում է մայր գումարի մարմանը»,- հիշեցրեց նա։

Ղարագյոզյանի խոսքով՝ եթե ծնվում է մի քանի երեխա, աջակցությանն այլ կերպ է հաշվարկվում։

«Ունենք մեկ շահառու, որն օրենքի հետադարձ ուժով է ստացել աջակցությունը, այսինքն՝ ինքը ստացել էր մեկ երեխայի համար, և երկրորդի համար արդեն վերահաշվարկ արվեց։ Եվ ունենք շահառու, որը վերջերս է դիմել, ընտանիքում միաժամանակ ծնվել է երեք երեխա, և մոտ օրերս նա կստանա աջակցություն երեք երեխաների հաշվով։ Այս փոփոխությունը տարածվում է հուլիսի 1-ից սկսած, այսինքն՝ ծրագրի մեկնարկից»,- նշեց Ղարագյոզյանը։

Ղարագյոզյանն ասաց, որ ծրագրի շրջանակներում շահառուների վերաբերյալ անհրաժեշտ տվյալները նախարարությունը պետք է ստանա նախքան վարկային պայմանագրի կնքումը, սակայն եղել են դեպքեր, երբ բանկերի ներքին ընթացակարգերի պատճառով շահառուների վերաբերյալ դիմումներն ուշ են ներկայացվել։

«Արդյունքում եղել են շահառուներ, որոնք դուրս են մնացել կանխավճարի ապահովագրության ծրագրից։ Հիմնականում խոսքը 2020 թվականի հունիս-օգոստոս ամիսների վերաբերյալ է, քանի որ գործընթացն այդ ժամանակ նոր էր մեկնարկել։ Հետևաբար գործեց բացառություն՝ այդ ամիսների հիփոթեքային վարկ կնքած շահառուներին թույլ տալ ընդգրկվել կանխավճարի ապահովագրության ծրագրում՝ անկախ այն հանգամանքից, որ նախարարությունն այն ստացել է ուշ»,- ընդգծեց Գայանե Ղարագյոզյանը։

Ղարագյոզյանի տվյալներով՝ 2021 թվականի առաջին եռամսյակում աջակցություն ստացել է 280 շահառու, երկրորդ եռամսյակում՝ 373 շահառու, երրորդ եռամսյակում՝ 654 շահառու, իսկ միայն հոկտեմբեր-նոյեմբեր ամսիներին՝ 278 շահառու։

«Երևանում ունենք 974 շահառու, Կոտայքում՝ 297, Լոռիում՝ 166, Սյունիքում՝ 116 և Արարատում՝ 113 շահառու։ Հիմնականում մերժման պատճառներից է լինում անշարժ գույքի ձեռք բերման արժեքը, քանի որ այն չպետք է գերազանցի 30 միլիոն դրամը, որը երրորդ և ամեն հաջորդ երեխայի դեպքում ավելացվում է 5 միլիոն դրամով։ Ուշացումների պատճառ է նաև, երբ շահառուն Հայաստանի քաղաքացի չէ, իսկ երեխան, եթե ծնվել է օտար պետությունում, պետք է ունենա Հայաստանի անձնագիր»,- հավելեց Գայանե Ղարագյոզյանը։

Գայանե Ղարագյոզյան ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին