РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սննդաբան Պոլովինսկայան կարծում է, որ առանց շաքարի հավելումների պլաստիլան և մարմելադը կարելի է ներառել մարդու սննդակարգում՝ չվախենալով առողջությանը վնաս պատճառելուց։ Գրում է Gazeta.ru-ն:
Պոլովինսկայան կարծում է, որ օրգանիզմին անհրաժեշտ է գլյուկոզա, որը պարունակվում է հատապտուղների, մրգերի և չորացրած մրգերի մեջ։ Բայց նա հիշեցրել է, որ խանութներում վաճառվող քաղցրավենիքի մեծ մասը ռաֆինացված շաքար է պարունակում:
Ըստ սննդաբանի՝ այն վնասակար է օրգանիզմի համար:
«Շաքարը չճանաչված կախվածություն առաջացնող թմրամիջոց է»,- կարծիք է հայտնել Պոլովինսկայան։
Սննդաբանը հավելել է, որ շաքարը բարձրացնում է արյան մեջ ինսուլինի մակարդակը, ինչն էլ իր հերթին առաջացնում է ճարպային պաշարների կուտակում։
Ավելի վաղ բժիշկ Աննա Պետրովան պատմել էր, թե որ մթերքներից պետք է հրաժարվել 45 տարեկանից հետո: