Արքայազն Հարին Կապիտոլիումի գրոհից մեկ օր առաջ թվիթերի ղեկավար Ջեք Դորսիին զգուշացրել էր ԱՄՆ-ում հնարավոր անկարգությունների մասին։ Այդ մասին նա հայտարարել է RE:WIRED ֆորումի շրջանակներում։ Գրում է Газета.ру-ն:
«Ես զգուշացրել եմ նրան, որ հարթակում կարող են քննարկումներ լինել հեղաշրջման մասին։ Այդ նամակն ուղարկվել էր նախօրեին։ Բայց հունվարի 6-ի իրադարձություններից հետո նա՝ Դորսին երբեք ինձ չպատասխանեց»,- ասել է Հարրին:
Համաժողովում իր ելույթի ժամանակ արքայազնը քննարկել է նաև այն խնդիրը, թե արդյոք սոցիալական ցանցերը նպաստում են ապատեղեկատվության տարածմանը։
ԱՄՆ կոնգրեսականներն ավելի վաղ երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախկին վեց օգնականներին և համախոհներին Կապիտոլիումի գրոհի գործով լսումների էին կանչել։