Անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1239-ի, ինչը ռեկորդային է դարձել համաճարակի ամբողջ ժամանակահատվածի համար: Այդ մասին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ Գրում է Газета.ру-ն:
Ընդամենը մեկ օրում հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 38058 նոր դեպք, այն դեպքում, երբ դեպքերի 8,4%-ը չի ունեցել COVID-19-ի կլինիկական դրսևորումներ։ Մեկ օրվա ընթացքում լիովին ապաքինվել է 34565 պացիենտ։
Նոր դեպքերի առավելագույն թիվը գրանցվել է Մոսկվայում (3927 մարդ), Սանկտ Պետերբուրգում (2942) և Մոսկվայի մարզում (2649): Ռուսաստանում համաճարակի ամբողջ ժամանակահատվածում հայտնաբերվել է COVID-19 վարակի 8 911 713 դեպք, մահացել է 250 454 մարդ, ապաքինվել է 7 654 161 հիվանդ։
Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել էր, որ երկրում կորոնավիրուսի ներկայիս ալիքի տարածման տեմպերը շատ ավելի բարձր են՝ համեմատած նախորդների։ Ռուսաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը գրանցեց COVID-19-ի դեմ պատվաստանյութ։ Դեղորայքը մշակվել է Գամալեյայի անվան ինստիտուտի և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի համատեղ ջանքերով և ստացել է «Sputnik V» անվանումը։ Այնուհետև գրանցվել են «EpiVacCorona», «KoviVak», «Sputnik Light» և «EpiVacCorona-N» պատվաստանյութերը։