f

Անկախ

«Փաստ». ԲՀԿ թեկնածուն պնդում է, որ իրենց ծրագրում ոչ մի ականջահաճո դրույթ չկա


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, դեկտեմբերի 5-ին սպասվող ավագանու ընտրությունների առումով ամենամրցակցայինը Վանաձորն է. այստեղ առաջադրվել է տասը քաղաքական ուժ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Էդգար Բոջուկյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ իրենց ներկայացրած ծրագրում ներառված են բացառապես իրատեսական կետեր:

«Իմ հարազատ Վանաձոր համայնքի հետ կապված բազմաթիվ ծրագրեր կան, քարոզարշավի ընթացքում մանրամասն կներկայացնեմ դրանք համայնքի բնակիչներին: Միայն ցանկանում եմ, որ համայնքի բնակիչները իմանան՝ մեր քաղաքական ուժի ներկայացրած ծրագրում ներառված են բացառապես այնպիսի կետեր, որոնք մենք ի զորու ենք իրականացնել, որոնք իրատեսական են: Ոչ մի ականջահաճո դրույթ այնտեղ չկա, միայն այն, ինչ մեր ուժերի սահմաններում է»,- ասում է Բոջուկյանը:

Հարցնում ենք՝ ինչո՞ւ պետք է վանաձորցին վստահության քվե տա հենց ձեզ: «Գիտեք, ես միայն այն կասեմ, որ վանաձորցիները շատ լավ են ճանաչում նրանց, ովքեր առաջադրվել են համայնքում, այդ թվում՝ նաև ինձ, այն թիմը, որը ներկայացնում եմ:

Գիտեն մեր կուսակցության և կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի սրտացավ վերաբերմունքը մարզերի նկատմամբ: Իսկ սրտացավությունը հենց այն որակն է, որն անհրաժեշտ է համայնքը բարեկարգելու ու բարեկեցիկ կենսակերպ ապահովելու համար», - նշեց ԲՀԿ թեկնածուն՝ կոչ անելով վանաձորցիներին՝ ընտրություն կատարել իրենց խղճին հավատարիմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վանաձոր ՏԻՄ ընտրություններ ԲՀԿ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին