Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից առաջ, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսը։
«Դժվար է լինելու աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելը, բայց փորձելու ենք հնարավորինս լավ հանդես գալ»,-ասել է Կապառոսը:
Կապառոսի կարծիքով ֆուտբոլիստների քիչ խաղաժամանակ ստանալն ակումբներում չի կարող ազդել նրանց որակների վրա:
Հավելենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում նոյեմբերի 11-ին հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կընդունի Հյուսիսային Մակեդոնիային: Խաղը կմեկնարկի 21:00-ին: