f

Անկախ

Թուրքերն էլ են նայում ապրող գեղեցիկ Ստեփանակերտին ու երբեք չեն հրաժարվի այն իրենցը դարձնելու մտքից


Պատերազմից հետո Արցախում չէի եղել և ինքս ինձ խոսք էի տվել, որ չեմ գնա մինչև Շուշին ու Հադրութը չազատագրենք։ Հիշողությանս մեջ միշտ Ստեփանակերտի ուրախ միջոցառումներն էին՝ հաղթած ու անհոգ արցախցիները իրենց բազմանդամ ընտանիքներով, գեղեցկուհի Շուշին՝ իր հպարտ եկեղեցով, սիրուն ճանապարհները՝ Արցախի անտառներով ու դաշտերով։ Մի հպարտություն կար, որ դարերից հետո ի վերջո հայրենիքի մի փոքր պատառիկ ազատագրել ենք ու մեր փոքր Հայաստանը մի քիչ մեծացել է․․.

Սակայն մեկնեցինք Արցախ․․. Գորիսն  անցնելուց հետո հաճելիորեն զարմացա, որ նիկոլը դեռ ամեն ինչ չի հանձնել և մի փոքր արժանապատվություն ունենալու դեպքում, կարելի է վերականգնվել։ Բայց Բերձորում արդեն հազիվ էի արցունքներս զսպում, դեռ երկու տարի առաջ կյանքը այնտեղ եռում էր, հիշեցի Բերձորի սրճարանում  ՛՛հեղափոխությամբ ՛՛ ոգևորված արցախյան առաջին պատերազմի մասնակից ու Բերձորի բնակիչ մի ազատամարտիկի, որ երազում էր նիկոլ տեսնել։ Տեսնես հիմա ու՞ր է, ի՞նչ է մտածում.․․

Դեպի Ստեփանակերտ կարծես ոչինչ չէր փոխվել, բացի հաճախակի հանդիպող ռուս խաղաղապահների հենակետերից, որոնցից երկուսում մեր անձնագրերը ստուգեցին։

Բայց արդեն Շուշիի մատույցներում շատ բան էր փոխվել, ադրբեջանցիների մոտիկ ներկայությունը ստիպում էր հայհոյել հողատուին․․. Արցունքները խեղդում էին․․.

Հետո հեռվից երևաց լուսավոր ու շքեղ Ստեփանակերտը։ Պահի տակ անդրադարձա, որ թուրքերն էլ են նայում ապրող գեղեցիկ քաղաքին ու երբեք չեն հրաժարվի այն իրենցը դարձնելու մտքից, միակ խոչընդոտը այս պահին ռուս խաղաղապահներն են։

Իսկ Ստեփանակերտը առաջին հայացքից նույն մաքուր ու կոկիկ քաղաքն է, մարդիկ ապրում են իրենց առօրյայով։ Չիմացող մարդը կմտածի, որ այդտեղ պատերազմ չի եղել, բայց․․․

Խոսեցի տարբեր մարդկանց հետ, խանութներում, շուկայում, փողոցում։ Նրանք բոլորը մտահոգ էին, տխուր, նրանց մեծ մասի համար ապագան մշուշոտ է։ Մարդիկ շատ տարբեր էին, ահա այն խոսքերը, որ ես լսեցի տարբեր մարդկանցից․

«Մեզ համար խաղաղ ապրում էինք մեր հողում, ում էինք վնաս տվել, որ մեզ էս օրը գցեցին»,

«Մենք պինդ ենք, դուք պինդ մնացեք։ Ձուկը գլխից է հոտած, ազատվեք էդ հոտած գլխից, որ մեջքներս ուղղենք»,

«Ես Հադրութից եմ, Ստեփանակերտ հարս եմ եկել, իմ գյուղը թորքը վերցրել ա, բայց էդ էլ դեռ հեչ։ Բա տղերքը, տղերքը, թե տալու էին, թող գոնե տղերքին կոտորել չտային․..»

«Ամեն օր ապրում ենք վախի մեջ, տեսար երեկվա դեպքը Շուշիի մոտ, էդ տղերքը նախապես պայմանավորվել էին, որ գործ են անելու։ Թորքը մնում ա թորք, ձերոնց գնա ասա․․. Ստեփանակերտում, ոնց որ վառոդի տակառի․․.»,

«Մենք ուր գնանք, գնալու տեղ չունենք»:

Եվ այսպես շարունակ․․.

Պատերազմից ու թշնամուն հողերը նվիրելուց հետո մեկ տարի անցավ, դեռ մինչև հիմա թաղումներ կան, գերիներ, անհետ կորածներ, անօթևաններ․․. Կորսված տարի անհեթեթ ընտրություններով, դրա հետևանքով  նոր տարածքային կորուստեր, քանդված բանակ, որը նորմալ իշխանության դեպքում մի տարում կարելի էր վերականգնել: Օրինակ կա. 1992-1993 թթ. զրոյից բանակ ստեղծեցինք ու հաղթեցինք։

Հայաստանը ուժեղացնելու համար ոչ մի քայլ չի արվում, լրիվ հակառակը։ Վերևներում կոռուպցիան ծաղկում է, մարդիկ Հայաստանում էլ են անհույս․․. Իսկ թուրքը ժամանակ չի կորցնում, ուժեղանում է, ատամները կրճտացնում ու սպասում հարմար պահի․․. նիկոլն էլ խաղաղության լոլո է կարդում ու խնդացնում հարևաններին։

Վարդուհի Իշխանյան

Վարդուհի Իշխանյան Արցախ էսսե

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին