f

Անկախ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն այցելել է «Դասավադնի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամ


Նոյեմբերի 7-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար  Վահագն Խաչատուրյանը, նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, նախարարի օգնական Արմեն Մարկոսյանը և մամուլի  քարտուղար Լուսինե Մովսիսյանն այցելեցին «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գրասենյակ՝ ծանոթանալու հիմնադրամի գործունեությանը և քննարելու «Tech4Armenia» նախաձեռնության զարգացումները։ 

Հանդիպմանը ընթացքում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը ներկայացրեց հիմնադրամի ստեղծման պատմությունը և հակիրճ պատմեց Հայաստանի և Արցախի սահամանամերձ համայնքներում բազմամյա գործունեության մասին։

Երկուստեք մատնանշվեց  երկրում ստեղծված ոլորտի մասնագետների մեծ պահանջարկի և անբավարար մարդկային ռեսուրսների խնդրի շուրջ անհանգստությունը, ինչի ակունքները սկսում են հենց դպրոցում՝ պայմանավորված մի շարք առարակների  ուսուցիչների բացակայությամբ։ Ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված պաշտոնական վիճակագրական տվյալների՝ 2020 թ.-ին Հայաստանի ինը մարզերի շուրջ 100 դպրոցում չեն դասավանդվում որոշ առարկաներ՝ պայմանավորված համապատասխան մասնագետների բացակայությամբ։ Հաճախ բաց են մնում հենց բնագիտամաթեմատիկական  առարկաները։

Խնդիրը մեղմելու նպատակով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը մեկնարկել է  «Tech4Armenia» նախաձեռնությունը: Հիմնադրամը, համագործակցելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ, ինչպես նաև համախմբելով ոլորտում առկա առաջատար ընկերություններին, ԲՏ ոլորտի մասնագետներին, համապատասխան մանկավարժական որակավորում ստանալուց հետո, կգործուղվեն Հայաստանի կամ Արցախի դպրոցական համայնքներ՝ համատեղելով մանկավարժական գործունեությունը իրենց հիմնական աշխատանքի հետ։

Նախաձեռնության հաջող իրագործումը  կհանգեցնի կրթության ոլորտում բնագիտամաթեմատիկական որակավորմամբ մասնագետների քանակական և որակական աճի՝ այդպիսով էապես նպաստելով մեր երկրի տեխնոլոգիական առաջընթացին՝ երկարաժամկետ կտրվածքով:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն Վահագն Խաչատուրյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին