Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին Nova ռադիոկայանի եթերում խոստովանել է, որ իր մասնակցությամբ բազմաթիվ ֆիլմեր կան, որոնք ինքը երբեք չի դիտել: Գրում է Gazeta.ru-ն:
«Իմ ֆիլմերից շատերը կան, որոնք իրականում երբեք չեմ տեսել, քանի որ ինձ դուր է գալիս միայն գործընթացը», - բացատրել է Ջոլին՝ չնշելով, թե որ ֆիլմերի մասին է խոսքը։
Ջոլիի խոսքերով՝ ինքը նախընտրում է վայելել բուն նկարահանման գործընթացը, այլ ոչ թե պատրաստի ֆիլմը։ Պատճառն այն է, որ դերասանուհին շատ է վրդովվում, երբ տեսնում է իր խաղն էկրանից։
Ավելի վաղ Ջոլիի մասնակցությամբ Marvel-ի «Հավերժները» բլոկբաստերը որոշ երկրներում արգելվել էր ԼԳԲՏ հարաբերություններ ցուցադրման համար։