f

Անկախ

Իրական հաշտեցում և խաղաղ գոյակցություն հնարավոր կլինի միայն անպատժելիության մթնոլորտի վերացման դեպքում. Տիգրան Բալայան


«Nederlands Dagblad» օրաթերթը հրապարակել է այդ երկրում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հոդվածը, որը վերնագրված է «Ագրեսիայից մեկ տարի անց․ Հայաստանը ձգտում է խաղաղության»։ 

«Տարածաշրջանային խաղաղությունը և զարգացումը՝ Հայաստանի ռազմավարական նպատակ

Լրանում է Թուրքիայի աջակցությամբ և ջիհադիստ վարձկանների ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ավարտի առաջին տարելիցը։ Գաղտնիք չէ, որ պատերազմական գործողություններն ուղեկցվել են Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործություններով, այդ թվում՝ «արտադատական» սպանություններ, ԻԼԻՊ-ի ոճով գլխատումներ, որոնք խլել են հազարավոր մարդկանց կյանքեր այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում։ Այդ ամենը լավագույնս փաստագրված է «Amnesty International» և «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։

Պատերազմական հանցագործությունների հարցով մինչ օրս անկախ հետաքննության չի իրականացվել։ Ցավոք, ԵՄ-ն ընդհանուր առմամբ և Նիդերլանդները, մասնավորապես, բավարար ջանքեր չգործադրեցին՝ կանխելու այս աղետը և վերացնելու դրա հետևանքները՝ այդ թվում վայրագություններ իրականացնողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու միջոցով, մինչ նրանց պատասխանատվության ենթարկվելը։

Նիդերլանդների նախկին ԱԳ նախարար Ստեֆ Բլոկը հայտարարել էր ռազմական հանցագործությունների հետաքննության անհրաժեշտության մասին։ Այս հայտարարությունն ինձ հույս էր ներշնչել, որ Նիդերլանդները, որպես մարդու իրավունքների պաշտպանության ջատագով, ակտիվ գործողություններ կկատարի այս ուղղությամբ, որը բխում է միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև պատերազմի ընթացքում և դրանից հետո սեփական խորհրդարանի կողմից ընդունված տասնյակ բանաձևերի պահանջներից։

Հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո Ալիևի կոռումպացված և բռնապետական ռեժիմը, ոգեշնչված անպատժելիության և երկակի չափանիշների կիրառմամբ, հրաժարվում է իրականացնել իր պարտավորությունները. պարբերաբար խախտում է հրադադարը, գնդակոծում խաղաղ բնակավայրերը, ներթափանցում ՀՀ տարածք, հետևողականորեն իրականացնում ներկայումս իր վերահսկողության տակ անցած տարածքներում բազմադարյա հայկական ժառանգության ոչնչացումը, ռասիստական հայտարարություններով վիրավորում հայերի արժանապատվությունը, հրաժարվում վերադարձնել տասնյակ հայ ռազմագերիներին։

Չնայած այս բոլոր մարտահրավերներին, ընթացիկ տարվա հունիսին Հայաստանն անցկացրեց հերթական ազատ և թափանցիկ ընտրությունները, և կառավարությունը հռչակեց տարածաշրջանային խաղաղությունն ու համագործակցությունը՝ որպես Հայաստանի ռազմավարական նպատակ։

Մենք գիտակցում ենք, որ այս ուղին բարդ է և երկար և, իսկ դրա նախադրյալը ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծումն է, որը նոր դարաշրջան կբացի տարածաշրջանի համար և դրա սահմաններից դուրս։

Մենք ելնում ենք այն տեսակետից, որ ուժի կիրառումը և դրա հետևանքները չեն կարող մեկնաբանվել որպես միջոց՝ հասնելու հաշտեցման։ Ընդհակառակը, սա շատ վտանգավոր մտածելակերպ է։

Մեր մոտեցումն աջակցություն է վայելում բոլոր միջազգային գործընկերների շրջանում։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի տարածքային պահանջները Հայաստանի հանդեպ, հայատյացության պետական քաղաքականությունը (ԵԽ կողմից փաստագրված) հակասում են գործընկերների, այդ թվում՝ Նիդերլանդների և ԵՄ ակնկալիքներին, և որ ամենակարևորն է, արգելակում են հաշտության և խաղաղության գործընթացը։

Իրական խաղաղության ուղի հարթելու համար Ադրբեջանը պետք է վերջ դնի սեփական հասարակությանը թունավորելու՝ աշխարհասփյուռ հայերի հանդեպ ատելության և թշնամանքի տասնամյակներով իրականացվող արատավոր քաղաքականությանը։ Այս նպատակով իմ կառավարությունն Ադրբեջանի դեմ գործընթաց է նախաձեռնել Արդարադատության միջազգային դատարանում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիան խախտելու հիմքով։

Ես հավատում եմ, որ իրական հաշտեցման և խաղաղ գոյակցության հասնել հնարավոր կլինի միայն անպատժելիության մթնոլորտի վերացման դեպքում, երբ հայատյաց գործողությունները շարունակելու Ալիևի ռեժիմի վստահությունն արժանանա հակազդեցության, և երբ պատասխանատվությունը գերիշխող դառնա անպատժելիության նկատմամբ»։

Տիգրան Բալայան Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն խաղաղություն

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին