f

Անկախ

«Ձեր քուչե՞ն երբ են ձեր սիրելի թուրքերը շլամբավոյ դնելու, այ ծափ տվող արանե՛ր»


Մինչ անազգ-անհայրենիք, էությամբ ենիչերի «ոստիկանները» հարձակվել էին հայ մարդկանց վրա, նրանց պաշտպանած հակահայ «իշխանության» ներկայացուցիչները պատրաստվում էին իրենց կռապաշտ հոտին շնորհավորել՝ Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի վրա, երբեմնի ՀՀ տարածքում մաքսային ու սահմանային անցակետ դնելու կապակցությամբ: Այո, կեցցե՜ Նիկոլ վայվայօղլի Փաշինյանը, կեցցե՜ն բոլոր նրա թիմակիցները, ինչպես մի նիկոլածառա սկոմորոխ էր ասում՝ «մերումանուկով»:

Նիկոլ Փաշինյան, ծափ տուր, արա՛… Երազանքներդ քո եղբայր Ալիևը կատարում է:

Ի դեպ, «ծափ տվող արա»-ների մասին: Առնվազն նրանցից մեկի: Կա մի այդպիսի կերպարանք, ասում են՝ Արցախի ազատամարտի նկատելի հրամանատարներից մեկի, մի պաշտոնաթող գեներալի զարմիկ է:

Դրանից ավելի շատ հակահայ ու հայատյաց ելութներ, դրանից ավելի թուրքասեր դրսևորումներ երևի ալիևյան հանցագործ ռեժիմի ներկայացուցիչներն էլ ունեցած չլինեն: Բնական ու հասկանալի է, որ նման մեկին Նիկոլը բարձր պաշտոնի նշանակել:

Անհասկանալի է, թե ինչպե՞ս է, որ նրա գեներալ քեռին դեռ զարմիկի հարցերը չի լուծել: Չնայած, նման բաներ երևի միայն 19-րդ դարի հայ գրականության էջերում են լինում, ինչպես Րաֆֆու «Սամվել»-ում:

Ի դեպ, պաշտոնի մասին: Անվանապետ հիշատակման ոչ արժանի դույնն իրեն այնպես է դրսևորում, որ դժվարանում ես որոշել. նա այնուամենայնիվ ՀՀ պաշտոն է զբաղեցնո՞ւմ, թե՞ Ադրբեջանի հյուպատոսն է կամ Էրդողանի հանձնակատարը:

Համենայն դեպս, թղթերով ՀՀ ԱԽ քարտուղար է համարվում:

Նա, ասում են, այժմ մի նոր «շնորհավորական» ուղերձ է պատրաստում, մասնավորապես, նախատեսվում է որ մի երկու օրից կհայտարարվի, որ «ՀՀ իշխանություն» համարվողների հարազատ իսկ գուցե նաև արյունակից ազգական Ալիևը սհմանային ու մաքսային անցակետեր է տեղադրելու ա) «կառավարական դաչաների» մուտքի-ելքի վրա, բ) Ամիրյան փողոցում, գ) Տիգրան Մեծի պողոտայում, որը նախատեսվում է վերանվանել՝ մի նիկոլական չօլիգարխի համար սիրելի որևէ թուրքի անունով:

Հա, ու հիմա Նիկոլի ակնարկյալ ծառան պատրաստում է դրա մասին հայտարարելու տաքստը: Չնայած, իրենց ի՞նչ, ադրբեջանական մաքսավորներն ու սահմանապահները յուրայիններին առանց որևէ խնդրի թույլ կտան գնալ-գալ, իսկ այ՝ Ամիրյանով երթևեկող հայերը խնդիրներ կունենան, ասենք՝ Պռոշյան-Պարոնյան փողոցներով երթևեկող հայերը՝ նույնպես:

Իսկ Նիկոլին ու նրա ահռելի թիկնազորքին ադրբեջանցիները սիրալիր կընդունեն, գուցե անգամ ողջագուրվեն: Ի դեպ, ինչո՞ւ են «ոստիկաններն» ու «թիկնազորքը» ՀՀ պետբյուջեի վրա նստած:

Ավելի արդար կլիներ, եթե նրանց պարգևավճարները մատակարարվեին այն պետությունների բյուջեներից, որոնց շահերը դրանք սպասարկում են, օրինակ, թուրքական կամ ադրբեջանական բյուջեներից: Չնայած, ի՞նչ իմանաս, որ արդեն իսկ դրանք մանաթով ու լիրայով չեն վարձատրվում: Նկատի ունենալով, թե ինչպես են «ՀՀ ոստիկանության» համազգեստի մեջ մտած մարդակերները հոշոտում ու հարձակվում հայ մարդկանց վրա, երևի արդեն մի քանի ամիս է, ինչ այդ զզվելի հրեշներին մանաթով են գնում:

Հա, ադրբեջանական մաքսային ու սահմանային անցակետի մասին: Որից այդքան ուրախացել ու անթաքույց հրճվում էր ()ախք-ը:

Իսկ ի՞նչ տարբերություն, այդ անցակետերը թուրքերը Գորիս-Կապան ճանապարհի՞ վրա են դրել, թե՞ ասենք Բաղրամյան պողոտայի կամ Երևան-Սևան մայրուղու: Ո՛չ մի տարբերություն:

Հա, հետաքրքիր է, որ Հայաստանի այս «ծափահարող» կործանիչները հիմա հաճախ են դատարկախոսում «խաղաղության դարաշրջանի» մասին, ինչ-որ սահմանազատում-սահմանագծումից են բարբաջում շարունակ: Արա՛, այ ծափ տվող ադրբեջանաթուրքահպատակներ, բա առանց սահմանազատման ու սահմանագծման այդ ո՞նց իմացաք, թե որտեղ եք ադրբեջանական սահմանային անցակետ դնելու:

Սա ավելի շուտ հռետորական հարց է, այնպես՝ տրամաբանությանը թեթևակի տուրք, որքան էլ նիկոլական «էրմենիստանում» նրա ու իր ընտրողների համար բնութագրական և գնահատելի «որակները» ստախոսությունը, կեղծավորությունը, լկտիությունը, անամոթությունը, անբարոյականությունը, կեղտոտությունն են:

Բա ձեր քուչե՞ն երբ են ձեր սիրելի թուրքերը շլմաբավոյ դնելու, այ ծափ տվող արանե՛ր…

Արմեն Հակոբյան

Արմեն Հակոբյան ՖԲ Գրառում խմբագրի ընտրանի

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին