f

Անկախ

Կռվում իրենց կյանքը զոհեցին առաջին պատերազմում զոհված ազատամարտիկների որդիները...


Վերջերս Եռաբլուրում տեսած կլինեք այս երեք խաչքարերը։ Քչերը գիտեն, թե որտեղից են բերվել դրանք և ինչ պատմություն ունեն։ Պատմեմ։

Մարտակերտի շրջանի Չայլու գյուղը մինչև 90֊ականների պատերազմը բավականին մեծ գյուղ էր։ 1980-ական թվականների վերջերին Չայլուն Արցախի խոշորագույն գյուղերից էր՝ 2531 բնակչով։

Առաջին պատերազմից հետո գյուղը մնաց թուրքերին։ Գյուղը մնաց, իսկ բնակիչների մի մասը, ովքեր ողջ էին մնացել և դեռ ուզում էին ապրել Արցախում, նոր գյուղ հիմնեցին կրկին Մարտակերտի շրջանում և վերանվանեցին այն Նոր Այգեստան։ Եվ գյուղում խաչքարեր տեղադրեցին ի հիշատակ պատերազմի զոհերի։

Այս պատերազմում ևս գյուղը անմասն չմնաց. գյուղացի տղամարդիկ կրկին զենք վերցրեցին և այժմ հայրենիքի համար կռվում իրենց կյանքը զոհեցին առաջին պատերազմում զոհված ազատամարտիկների որդիները...

Պատերազմը գյուղի սահման չհասավ, բայց գյուղը այնուամենայնիվ հայաթափվեց ու կրկին անցավ թուրքերին. նոյեմբերի 9-ի կապիտույլացիոն պայմանագրով Նոր Այգեստանն այն բնակավայրերի ցանկում էր, որը պետք է մնար թուրք շներին։

Գյուղացիներն ընդամենը 24 ժամ ունեին իրենց ստեղծածը գյուղից հանելու համար։ Եվ գյուղացիները հանեցին ամենաթանկը՝ խաչքարերը, որը սրբացված էր հերոս որդիների անունով ու արյունով։

Հիմա այդ խաչքարերը տեղադրված են Եռաբլուրում և նոյեմբերի 14-ին ժամը 12-ին դրանց բացումն է լինելու, ցանկացողները կարող են ներկա գտնվել։

Արամ Գևորգյան ՖԲ Գրառում 44-օրյա պատերազմ Արցախ Եռաբլուր խաչքար

Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Մեր գյուղն էդ այգիներով ա ապրում, կարկուտի պատճառով բերք չի մնացել. Օհանավանի բնակիչ (ֆոտո)
Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Մադրիդ
56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են
Ավելին
Ավելին