f

Անկախ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը դեմ է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելուն


ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը դեմ է Թուրքիային F-16 կործանիչներ և արդիականացման սարքեր վաճառելուն՝ նշելով, որ նախ պետք է բարելավվեն ՆԱՏՕ-ի անդամ պետությունում մարդու իրավունքների պայմանները, գրում է «Ահվալ» գործակալությունը։ «Ես անձնապես կողմնակից չեմ նրանց F-16-եր տալուն։

Ես խնդիր ունեմ։ Սա այն Թուրքիան չէ, որին մենք ձգտում ենք, այն ՆԱՏՕ-ի դաշնակիցը չէ, որն իրեն պահում է այնպես, որ մենք կարողանանք առաջ գնալ ու տալ ամենաբարդ մարտական տեխնիկան»,- ասել է Մենենդեսը՝ նշելով, որ Թուրքիան ավելի շատ լրագրողների ու իրավաբանների է բանտարկել, քան աշխարհի ցանկացած այլ երկիր։

Նշենք, որ Անկարան ցանկանում է ընդլայնել ու արդիականացնել իր F-16 կործանիչները՝ ռուսական S-400 համակարգերի գնման պատճառով ԱՄՆ-ի կողմից հաջորդ սերնդի F-35 կործանիչներ ծրագրից հեռացվելուց հետո։

Մենենդեսը նաև նշել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի շահերին հակասող դիրքորոշում է որդեգրել տարածաշրջանում, ներառյալ՝ Լիբիայում։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները միմյանց հակասում են նաև Սիրիայի հարցում, քանի որ Թուրքիան թիրախավորում է ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քուրդ զինյալներին։

«Դա Թուրքիան չէ, դա Էրդողանն է»,- ասել է սենատոր Մենենդեսը։

Ակնկալվում է, որ Թուրքիային F-16-ի հնարավոր վաճառքի համար կպահանջվի Սենատի հավանությունը, որը Մենենդեսին իրավասություն կտա, որպես հանձնաժողովի նախագահի, խափանելու գործարքը։ 

 

ԱՄՆ Բոբ Մենենդես ԱՄՆ Սենատ Աշխարհում զենքի վաճառք F-16 կործանիչներ

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին