f

Անկախ

Ջուլիան Ասանժին թույլատրել են ամուսնանալ բանտում


BBC  հեռուստաալիքի փոխանցմամբ՝  WikiLeaks  պորտալի  հիմնադիր Ջուլիան Ասանժը և նրա հարսնացուն Ստելլա Մորիսը ամուսնանալու թույլտվություն են ստացել այն բանից հետո, երբ  հայց են ներկայացրել Մեծ Բրիտանիայի   արդարադատության նախարարի դեմ: Գրում է Газета.ру-ն:

 «Հուսով եմ, որ մեր ամուսնության համար այլևս խոչընդոտներ չեն լինի», - մեկնաբանել է Մորիսը:

Մորիսն ու Ասանժը երկու որդի ունեն: WikiLeaks-ի հիմնադրի հարսնացուի  խոսքերով՝  հղիացել   է  Ասանժի՝ Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը գտնվելու ժամանակ։ Համաձայն Մեծ Բրիտանիայի օրենսդրության՝ 1983 թվականի ամուսնության մասին օրենքի համաձայն, բանտարկյալները նույնպես իրավունք ունեն ամուսնանալ:

Ավելի վաղ Daily Mail  պարբերականը  հայտնել էր, որ Ասանժն ու նրա հարսնացուն դատի են տվել Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարության ղեկավարին՝ ամուսնության արգելքի համար։ 2010 թ. Ասանժը Շվեդիայում մեղադրվել է բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեջ։ Լոնդոնում գտնվելու ժամանակ նա ինքնակամ հանձնվել է ոստիկանություն, ձերբակալվել, ապա գրավի դիմաց ազատ արձակվել։ 2011 թվականին որոշում է կայացվել Ասանժին Շվեդիային արտահանձնելու մասին, որը նա բողոքարկել է։ Մեկ տարի էլ չանցած՝  նա ապաստան գտավ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը և քաղաքական ապաստան խնդրեց։ 2019 թվականի մայիսի վերջին ԱՄՆ իշխանությունները Ասանժին մեղադրանք առաջադրեցին լրտեսության մասին օրենքի խախտման դրվագների և գաղտնի տեղեկատվության բացահայտման համար։ ԱՄՆ-ին արտահանձնվելու դեպքում Ասանժին սպառնում է երկար տարիների ազատազրկում։ Ներկայումս WikiLeaks-ի հիմնադիրը գտնվում է Մեծ Բրիտանիայի բանտում, այս տարվա հունվարին Լոնդոնի դատարանը մերժել էր նրան արտահանձնել Վաշինգտոնին։

Աշխարհում Ջուլիան Ասանժ Ստելլա Մորիս ամուսնություն թույլտվություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին