f

Անկախ

Երբ Փաշինյանն իրեն «ճիշտ» է պահում, Ալիևը դրանից գոհ է, իսկ երբ «սխալ», ապա պատժում է․ Մելիք-Շահնազարյան


Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանն իր սուբյեկտայնությունը սկսել է կորցնել 2018թ. երկրորդ կեսից։ Ճիշտ օրն էլ է հայտնի՝ 2018թ. սեպտեմբերի 28։ Այդ օրը Նիկոլ Փաշինյանը Դուշանբեի վերելակներից մեկում հանդիպեց Ալիևին, հետո եկավ ու հայտարարեց, որ վերջինիս հետ համաձայնություններ է ձեռք բերել։ Դրանից հետո օր օրի Հայաստանն ավելի ու ավելի քիչ էր ազդում սեփական ճակատագիրը կանխորոշող որոշումների վրա։

2020թ. հուլիսյան մարտերից հետո հայկական պետությունը դիվանագիտական դաշտում իրավիճակը շտկելու վերջին շանսը ստացավ, բայց այդ ուղղությամբ աշխատելու փոխարեն Փաշինյանն ու նրա թիմակիցները նախընտրեցին հաղթանակ տոնել, հընթացս էլ մատ թափ տալ Ռուսաստանի, Թուրքիայի և ընդհանրապես ողջ աշխարհի վրա։

Այդ պահից սկսած Հայաստանի հետ ոչ ոք ոչինչ այլևս չի քննարկել։ Որոշումները կայացվել են այլ մայրաքաղաքներում ու խոսքով, իսկ հաճախ էլ զենքի ուժով պարտադրվել Երևանին։ 2019-ից մինչ օրս ոչինչ չի փոխվել։ Հայաստանը շարունակում է մնալ լուսանցքում ու կատարել այլոց որոշումները։

Դրա համար, հիմա երբ փորձում ենք հասկանալ, թե ինչ է կատարվում Սյունիքում, ինչու՞ է թշնամին շարունակում տարածքներ զավթել սահմանում և ստորացնել մեր զորքը, պետք է հստակ իմանանք, որ պատասխանը մեկն է՝ կապիտուլյացիա ստորագրած ՀՀ իշխանությունները հերթական սխալն են գործել ու հիմա պատժվում են դրա համար։ Իրավիճակի ողբերգությունը նրանում է, որ ՀՀ կառավարության քայլերի սխալն ու ճիշտը հիմա այլոք են որոշում։ Հիմնականում Ալիևը։ Ուստի, երբ Փաշինյանն իրեն «ճիշտ» է պահում, Ալիևը դրանից գոհ է։ Իսկ երբ «սխալ», ապա պատժում է։

Ու սա փակ շղթա է, որը կարելի է պատռել բացառապես մեկ եղանակով՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելով։ Կարծում եմ՝ Փաշինյանն ինքն էլ է լավ հասկանում սա։ Բայց նա շարունակում է կառչած մնալ աթոռին, ինչով և հերթական անգամ ապացուցում է իր դավաճան լինելու փաստը։ Դե իսկ ընդդիմությունն էլ, ինչպես տեսնում ենք, չի կարող այդ հարցը լուծել։ Պատճառները շատ են, բայց իմ կարծիքով խորքային ու ամենակարևոր պատճառն այն է, որ էլիտաները մեծ հաշվով գոհ են Փաշինյանի իշխանությամբ։

Էլիտաները ազգային շահով չեն առաջնորդվում։ Ոչ էլ պետական։ Նրանք իրենց սեփական շահն ունեն, որը չեն ուզում ռիսկի ենթարկել։ Դրա համար էլ լուռ հետևում են պետության կործանման գործընթացին։ Հենց էլիտաների և ոչ թե հանրային լայն շրջանակների դավաճանությունը հնարավոր դարձրեց 2018-ի հեղաշրջումը։ Հետո մեր պարտությունը։ Իսկ հիմա էլ՝ կործանումը։

Այս ամենով հանդերձ, սակայն, ես շարունակում եմ վստահ լինել, որ բեկման պահը հասունացել է։ Աստված առաջ, շատ շուտով հայկական պետությունը կսկսի վերականգնվել ու այդ ընթացքում ամենակարևոր հանգամանքն այն կլինի, որ ազգային ռեսուրսներ վատնող տարաբնույթ կենդանիներ կրկին չմակաբուծեն պետական ու հանրային ինստիտուտների վրա»։

Հրանտ Մելիք-Շահնազարյան ՖԲ Գրառում

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին