f

Անկախ

Արտակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել․ Հրապարակ


Հրապարակ-ի տեղեկություններով՝ անցած շաբաթ օրը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբ պետ Արտակ Դավթյանին մեղադրանք են առաջադրել «անորակ հրթիռների» գործով, սակայն խափանման միջոց չի ընտրվել։

Մեղադրանքն առաջադրվել է Կապանի մի քանի գյուղերի ճանապարհներին ադրբեջանական կողմից մաքսակետեր դնելուն զուգահեռ, այսպիսով՝ իշխանությունը այս մեղադրանքով փորձելու է փակել Դավթյանի բերանը, որպեսզի հնազանդ կատարի բոլոր հանձնարարությունները՝ կապված Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։

Մասնավորապես՝ ՊՆ նախարար Արշակ Կարապետյանը երեկ չի համաձայնել իշխանության հետ՝ թողնել, որպեսզի ադրբեջանցիները անարգել տեղաշարժվեն մեր տարածքում, այս իսկ պատճառով ազատման դիմում է գրել։ Թիրախում հայտնվել է Արտակ Դավթյանը․ պայման են դրել՝ կամ կատարում ես մեր հրամանները՝ արդբեջանցիներին չխանգարելու հետ կապված, կամ կալանավորվում ես։

Իրավապահ մարմիններն իշխող ուժի հրահանգով ամեն ինչ անում են, որ մեղադրանք առաջադրելու թեման չհրապարակայնացվի։ Ընդ որում, նախաքննական մարմինն այս քրեական գործով հայտնվել է փակուղում, քանի որ ԳՇ-ի բոլոր պնդումները հիմնավորվել են, որ հրթիռները եղել են որակյալ և դրանք գնելու անհրաժեշտությունը իրականում եղել է։

Նույն տեղեկություններով՝ Դավթյանի շահերը ներկայացնում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության նախկին պետ Մնացական Մարուքյանը, որն այժմ անցել է փաստաբանական գործունեության։ Վերջինս «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ տեղյակ չէ՝ ինչ մեղադրանքի մասին է խոսքը եւ ինքը նշված գործով որպես փաստաբան ներգրավված չէ։

Հնարավոր բոլոր պաշտոնական աղբյուրներով թերթը փորձել է ճշտել տեղեկությունը․ Արտակ Դավթյանը հեռախոսազանգերին չի պատասխանում, գործով մյուս մեղադրյալների պաշտպանները եւս տեղյակ չէին մեղադրանքից։ Դավիթ Տոնոյանի փաստաբանը միայն նշել է,որ թեպետ Դավթյանին մեղադրանք առաջադրելու ինֆորմացիա չունի, սակայն, որ հնարավոր է նման բան տեղի ունենա, ենթադրելի է։ Իսկ ԱԱԾ-ն այս լուրի համար գրավոր հարցում է պահանջել։

Հիշեցնենք, որ «Անորակ հրթիռների» գործով մինչ այս պահը անցնում էին 4 անց՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը, 2009-ից մինչև 2019-ը ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը նախկինում զբաղեցրած  գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ստեփան Գալստյանը։

 

Արտակ Դավթյան մեղադրանք

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին