f

Անկախ

Ես գիտեմ պատգամավորներ, որոնց գլխին Կալաշնիկով պահես, տարբեր պատճառներ կբերեն, բայց մանդատը չեն դնի. Նաիրա Զոհրաբյան


Մարդիկ, որոնք այսօր ԱԺ-ում պաշտոններ են զբաղեցնում ընդդիմության քվոտաներով, որոնք անձամբ ինձ ասում էին, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի հետ գտնվել Ազգային ժողովի դահլիճում, մասնակցել կառավարության հետ հարցուպատասխանմին, հավասարազոր է Եռաբլուրը պղծելուն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Շատ դեպքերում ես համաձայնել եմ այդ գնահատականի հետ եւ ԲՀԿ քաղաքական  խորհրդում ներկայացրել եմ, որ միգուցե գրվենք ամբիոնը:

Հիմա ուզում եմ լսել. Այդ ի՞նչ հարց չի տրվել Նիկոլ Փաշինյանին, որ մտածում եք, որ ահա այդ հարցը տալու եք եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փլվելու է: Կամ կա՞ այդպիսի իրավիճակ, որ ԱԺ-ի ներսում ստեղծելու եք եւ հնարավոր լինի նրան գցել թակարդը»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը դիմեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին՝ նշելով. «Ես վտահաբար գիտեմ, որ եթե երրորդ նախագահն ասի՝ դրեք մանդատները, ձեր դաշինքի 4 հոգանոց հատվածը մի վայրկյան անգամ չի քննարկի դա, բայց ես գիտեմ պատգամավորներ, որոնց գլխին Կալաշնիկով պահես, իրենք տարբեր պատճառաբանություններ կբերեն, կասեն՝ բայց այսպես, բայց այնպես, հեսա այնպիսի հարց կտանք, Նիկոլ Փաշինյանը ամբիոնից կընկնի, դա չեն անի»:

Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ մտնել Նիկոլ Փաշինյանի դաշտ եւ նույն գործիքներով կռիվ տալ, որեւէ ուժի հաջողություն չի բերի. «Իրականության մեջ, կարծում եմ՝ դեռ չի եկել այն պահը, երբ ԱԺ-ում գտնվող բոլոր ուժերը, որոնք չեն ներկայացնում իշխանությունը, որոնք այսօր եկել են այն վերջնական եզրահանգման, թե արդյոք իրենց համար այս պահին պայքարն առավել արդյունավետ դարձնելու ճանապարհին առաջին քայլը մանդատների հանձնումն է: Այդ հարցը ցանկացած պահի կարող է դառնալ օրակարգի հարց, բայց դրա հիմաքւմ պետք է դրված լինեն դրան հաջորդող քայլերը»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին