f

Անկախ

Մանվել Փարամազյանն իբր խոչընդոտում է Քաջարանի համայնքապետարանի բնականոն աշխատանքները․ չի ընդունում իր տեղակալի հրաժարականի դիմումը


Հենց նոր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Անդրանիկ Մնացականյանի, որոշում կայացրեց մերժել դատախազության բողոքը, որով պահանջվում էր կասեցնել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի լիազորությունները։ Մամվել Փարամազյանը շարունակում է հանդիսանալ համայնքի ղեկավար։

Համայնքի ղեկավարի նկատմամբ իրականացվող հետապնդումների քաղաքական բնույթը հիմնավորող հերթական հետաքրքրական հանգամանքը ի հայտ եկավ նաև վերաքննիչ դատարանում հարցի քննարկման ընթացքում։ Դատախազը դատարանին ներկայացնելու համար բերել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ.Սանոսյանի գրությունը, ըստ որի Մանվել Փարամազյանն իբր խոչընդոտում է Քաջարանի համայնքապետարանի բնականոն աշխատանքները, ինչը դրսևորվում է նրանով, թե նա չի ընդունում իր տեղակալի հրաժարականի դիմումը, որպեսզի կառավարությունը հնարավորություն ստանա համայնքի ղեկավար նշանակել իր ցանկացած պաշտոնակատարին...

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ներկայացված գրությունը որևէ աղերս չունի համայնքի ղեկավարի պաշտոնավարումը կասեցնելու օրենսդրական կարգավորումների հետ, մոռանանք, որ համայնքի ղեկավարի տեղակալի աշխատանքից ազատման դիմում գոյություն չունի, նման դիմում համայնքի ղեկավարին չի ներկայացվել, իսկ ապօրինի կալանքից ազատ արձակված տեղակալը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել իր աշխատանքային պարտականությունները, փաստ է, որ իշխանություններն արդեն չեն էլ փորձում որևէ կերպ քողարկել թե՛ հետապնդման քաղաքական բնույթը, թե՛ այդ հետապնդման իրական նպատակը։

Հիշեցնենք նաև, որ դեռևս ընդհանուր իրավասության դատարանում, Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու միջնորդության քննարկմանը նախորդել էր նույն նախարարի մամուլի խոսնակի հայտարարությունը, թե համայնքի ղեկավարի պաշտոնավարման կասեցումն անհրաժեշտ է պաշտոնակատար նշանակելու համար։

Մանվել Փարամազյանի պաշտպաններ

Լուսինե Սահակյան

Երվանդ Վարոսյան

Լուսինե Սահակյան ՖԲ Գրառում Մանվել Փարամազյան Վերաքննիչ քրեական դատարան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին