Այս պահին դժվար է որեւէ բան ասել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` Հայաստան հնարավոր այցի մասին։ Այս մասին նոյեմբերի 15-ին Երեւանում Ուկրաինայի հայերի միության ամփոփիչ համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը։
Այդուհանդերձ, ըստ դեսպանի, Ուկրաինայի ներկայացուցիչները՝ ի դեմս Գերագույն Ռադայի նախարարների եւ պատգամավորների, այցելում են Երեւան, ինչը, իհարկե, երկկողմ հարաբերությունների խորացման յուրատեսակ հաստատումն է։
«Սա խոսում է այն մասին, որ Կիեւը ցանկություն ունի խորացնելու մեր երկկողմ հարաբերությունները։ Իհարկե, մենք չպետք է սահմանափակվենք միայն նման հանդիպումներով։ Պետք է աշխատենք ավելի բարձր մակարդակով հանդիպումներ ապահովելու ուղղությամբ»,- ասաց Կարապետյանը։