f

Անկախ

Մարսելում գտնվել են մ.թ.ա. IV դարի հունական սափորների պահեստարաններ


Մարսելում գիտնականները նախնական հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերել են հունական սափորների պահման երեք փոսեր։ Դրանք օգտագործվել են մ.թ.ա. IV դարում։ Հնագետները պեղումներն իրականացնում են XIX դարի գրասենյակային շենքի վերակառուցումն սկսելուց առաջ։ Առաջ այս տեղում գտնվել է XVI դարում կառուցված կանանց մենաստան։ Հենց դրա տակ էլ հայտնաբերվել են փոսերը, տեղեկացնում է Planet- today-ը՝ հղում կատարելով The History Blog պորտալին։

Մարսելը կամ Մասալիան հիմնադրվել է հունական Փոկե քաղաքի գաղութարարների կողմից մոտավորապես մ.թ.ա. 600թ.։ Դա ինքնատիպ փոխաբեռնման կետ էր Արեւմտյան Միջերկրածովում, հույների զարգացող առեւտրային ճանապարհներին։ Գրեթե անմիջապես այստեղ սկսվել է սափորների եւ խեցե իրերի արտադրություն՝ հեշտացնելու համար ապրանքների փոխադրումն ու գինու եւ ձավարեղենի պահումը։ Մ.թ.ա. IV դարում Մասալիան խոշոր առեւտրային կենտրոն էր հարավային Գալիայում։

Վերջերս կատարված պեղումները վկայում են Մասալիայում ակտիվ բրուտագործության մասին։ Հնագետների թիմը հայտնաբերել է երեք ուղղահայաց փոս։ Առաջինը լցված էր խճաքարով, կավախառը փայտածխով, վառարանների մնացորդներով՝ խեցե իրերի պատրաստման համար։ Դա, հավանաբար, խոտանների փոսն էր։ Երկրորդ փոսը մասամբ լցված էր ամբողջական մասալական սափորներով։ Երրորդ փոսի ամբողջականությունը խախտվել էր նորոգման վերջին աշխատանքների ժամանակ։ Դրա նշանակությունը հնագետները դեռ չեն պարզել։

Պեղումների ժամանակ հնագետներին հաջողվել է նաեւ հայտնաբերել  խեցե կենցաղային իրերի, սպասքի եւ սափորների մեծ քանակություն, որոնք պատկանում են մ.թ.ա. IV դարակեսին։ Դա վկայում է այն մասին, որ տեղի բրուտագործական արհեստանոցներում իրերի մեծ տեսականի է եղել։ Ամանեղենների մեջ ամենից հաճախ արտադրել են խոր ափսեներ, բաժակներ եւ կժեր։ Ինչ վերաբերում է սափորների պատրաստման նյութին, ապա, գիտնականները պարզել են, որ կավից պատրաստված սափորների բաղադրության մեջ եղել են փայլարի կտորներ։ Որոշ իրերի վրա եղել են հունարեն տառերով դրոշմներ։

հնագիտական պեղումներ Մարսել Ֆրանսիա Եվրոպա Աշխարհում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին