f

Անկախ

Հայկական կողմը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը․ Արմեն Գրիգորյան


«Լուրերի» տաղավարում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ սահմանին իրավիճակը լարված է, մարտական գործողություններ են ընթանում։ Այսօրվա սրացումը նա կապել է Ադրբեջանի կողմից հավելյալ զրահատեխնիկա և զինված ուժեր կիրառելու հետ, հակառակորդը փորձել է օգտագործել նաև ՀՀ տարածքում գտնվող Ադրբեջանի ԶՈՒ-երը։

Նա նշեց, որ քանի որ հարձակումը ՀՀ սուվերեն տարածքի վրա է եղել, հայկական կողմը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը։

«Դիմում ենք ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։ Սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու։ Ուզում ենք հանրությանը և մեր գործընկերներին տեղեկացնել, որ նման գործընթաց ենք սկսում»,-նշեց նա ու հավելեց՝ հայկական կողմը ակնկալում է, որ ռուսական կողմը օգնություն կտրամադրի և հնարավորություն կտրվի վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Գրիգորյանը հիշեցրեց, որ ՀՀ պետական սահմանը հանդիսանում է «կարմիր գիծ» ՌԴ-ի համար և մայիսի 12-ից սկսած ադրբեջանցիները խախտել են այդ «կարմիր գիծը»։

«Մեր դաշնակցին դիմում ենք, որպեսզի կարողանանք մեր դաշնակցային պարտավորությունների շրջանակներում վերականգնենք ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Եթե հնարավոր լինի այս ճգնաժամային իրավիճակը լուծել բանակցային ճանապարհով, մենք կողմ ենք։ Եթե բանակցային ճանապարհով հնարավոր չլինի լուծել, ապա տրամադրել Հայաստանին բավական ռազմական օգնություն, որպեսզի Հայաստանը կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծի»,-նշեց ԱԽ քարտուղարը։

Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը հույս ունի, որ Ռուսաստանի և ՀԱՊԿ կառույցների միջոցով հնարավոր է լուծել ճգնաժամը։

Արմեն Գրիգորյան Անվտանգության խորհուրդ

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին