f

Անկախ

Հայաստանի քաղաքական իշխանությունը կոնկրետ գործարքի մեջ է թշնամու հետ․ Նաիրի Հոխիկյան


Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ զրուցել ենք լրագրող, վերլուծաբան Նաիրի Հոխիկյանի հետ։

-Պարոն Հոխիկյան, ի՞նչ է կատարվում սահմանին, ինչո՞ւ Ադրբեջանը կրկին հարձակում սկսեց, ի՞նչ խնդիր է փորձում լուծել։

-Մոտ մեկ ամիս առաջ պետական մի քանի գերատեսչություններից ինձ հարցում էին ուղարկել, թե ինչ կարծիքի եք՝ եթե մենք Ադրբեջանի պահանջները չկատարենք՝ սահմանազատման և սահմանագծման, նաև միջանցքի տրամադրման հետ կապված, արդյո՞ք Ադրբեջանը կհարձակվի։ Ես շատ հստակ ասացի, որ Ադրբեջանը չի հարձակվի, որովհետև չունի այնքան ռեսուրս, որ կարողանա լայածավալ պատերազմ սկսել։

Վերջին շրջանում ավելի ու ավելի է տարածվում այն խոսակցությունը, որ Հայաստանը պատրաստվում է միջանցքի կարգավիճակով, բայց անունը դնելով ճանապարհ՝ Ադբեջանին հանձնել Անգեղակոթ-Բջնեկ հատվածը։ Բայց քանի որ շատ լավ են հասկանում, որ հայ հանրության, այդ թվում և իրենց հետևորդների կողմից դա բացասական արձագանք կստանա, որը կբերի նաև իշխանության կորստի, իրենք ամբողջ աշխատանքը տանում են այն ուղղությամբ, որ հանրությունն ինքն առաջարկի ու համաձայնի միջանցք տալուն։

Ես վստահ եմ, այս իշխանությունները կոնկրետ գործարքի մեջ են թշնամու հետ։ Սկզբում դրեցին ադրբեջանական անցակետերը, ինչը փաստորեն անելանելի վիճակ է ստեղծում Սյունիքում, և որպեսզի ավելի խորացնեն հոգեբանակնա ճնշումը հայ հանրության վրա, հիմա էլ կոնկրետ ռազմական գործողություններ են իրականացնում Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մոտ՝ Հայաստանի ամենանեղ հատվածում։

-Ի՞նչ կանխատեսում ունեք, ինչո՞վ կավարտվի այս լարվածությունը։

-Առաջիկա ժամերին հասարակությունն ավելի ու ավելի շատ կենթարկվի տեղեկատվական տեռորի Նիկոլ Փաշինյանին սպասարկող լրատվամիջոցների կողմից։ Հիմա իրենք հանրային տրամադրություններն են ստուգում՝ աստիճանաբար հոգեբանական ճնշումների ենթարկելով հասարակությանը։ Ինչքան կխորացնեն այդ ճնշումը, այնքան հանրությունն ավելի շատ պարտվողական ու զիջելու տրամադրություններ կունենա։

- Դուք անձամբ ինչ տեղեկություններ ունեք սահմանից։ Հայկական զինված ուժերն իսկապե՞ս համարժեք պատասխան են տալիս թշնամուն։

-Այս պահի դրությամբ կոնկրետ փաստական տեղեկություններ չունեմ, բայց երեկվա դեպքերի հետ կապված՝ գիտեմ, որ մերոնք սկզբում բավական լուրջ հակահարված են տվել թշնամուն, և չնայած հրահանգ է եկել, որ պետք է դադարեցնել պատասխան կրակը և նահանջել, հրամանատարությունը շարունակել է կրակի հրաման տալ։ Նախարար Արշակ Կարապետյանի առաջ դրել են նահանջի հրամանի պահանաջ, բայց նախարարը նահանջելուն դեմ է եղել և հրաժարական է ներկայացրել։

-Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ դիմել են ՌԴ-ին, որպեսզի վերջինս 1997 թ․ պայմանագրի շրջանակում համապատասխան քայեր ձեռնարկի ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար։ Ընդ որում՝ նշվում է՝ կա՛մ բանակցային եղանակով, կա՛մ բավարար ռազմական օգնություն տրամադրելու։ Մյուս կողմից տեսնում ենք, որ իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից ակտի հակառուսական հայտարարություններ են հնչում։ Ձեր մեկնաբանությունը։

-Երեկվանից շատ հստակ գործողություն է գնում հակառուսական տրամադրություններ բորբոքելու համար։ Պարզ է, չէ՞, որ ՌԴ-ն պատերազմ չի հայտարարի Ադրբեջանին։ Բայց սա լավ առիթ է հակառուսական շրջանակների համար, որպեսզի ասեն, որ Ռուսաստանը մեզ չի պաշտպանում։

Նիկոլ Փաշինյանը երբեք չի դադարեցնել իր հակառուսական քաղաքականությունը։ Ես անձամբ գոհ չեմ ռուսական քաղաքականությունից, բայց շատ լավ հասկանում եմ, որ Ռուսաստանը հայամետ քաղաքականություն կվարեր, եթե Հայաստանն ինքը հայամետ լիներ։

-Այնուամենայնիվ տպավորություն է, որ այսօր Հայաստանի ապագան ու նաև ապագա քարտեզը որոշում են ուրիշները, Հայաստանը որևէ ազդեցություն չունի։ Այդպե՞ս է։

-Այդպես չէ, ամեն ինչն էլ մեզանից է կախված։ Ուղղակի նման կորեկ տալով՝ մեզ փորձում են դարձնել անաշխատունակ, որ ոչինչ չանենք ու նստեք սպասենք, թե ինչպես են մեր փոխարեն ուրիշները որոշում։

-Ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է անի ընդդիմությունը։

-Ես կարծում եմ՝ պետք է միասնականություն լինի ընդդիմադիր քաղաքական դաշտում, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը պետք է հանդես գան հայտարարությամբ և դիրքորոշում արտահայտեն։ Պետք է տեղի ունենա ուժերի մոբիլիզացիա։ Հակառակ դեպքում՝ ինչպես 2020-ին մենք հեքիաթներին հավատացինք, որ պետք չէ խանգարել իշխանությանը և այլն, հիմա էլ կարող ենք դառնալ խաղալիք իշխանության քարոզչության ձեռքին։

-Ընդդիմությունը, Հայաստանի ազգային մտածողություն ունեցող հատվածը կարո՞ղ են կանխել այս իշխանությունների պայմանավորվածությունները թշնամու հետ։

-Կարող են, եթե բանակի ղեկավարությունը՝ գեներալիտետը, սպայական կազմը, տեր կանգնեն իրենց սպայական պատվին և դադարեն ծառայել Նիկոլ Փաշինյանի ռեժիմին, որովհետև այսօր ծառայում են Նիկոլին, բայց վաղը դառնալու են Նիկոլի զոհը։ 

Քաղաքական ուժերը պետք է կոնսոլիդացնեն հասարակությանը։ Պետք է ստեղծվի անցումային կառավարություն, ընդհուպ ես կողմ եմ, որ բանակն իր ձեռքը վերցնի իշխանությունը։ Բայց քանի որ ներկա պահին ՊՆ-ն ու ԳՇ պետը Նիկոլ Փաշինյանի ծառաներն են, դժվար է հույս դնել բանակի վրա։

Հասարակությունը պետք է մոբիլիզացվի ու հասկանա, որ այս իշխանության պատճառով իրենց երեխաներն են զոհվում։ Երբ ես այս տարվա սկզբին զրուցում էի Նիկոլի հովանավոր օլիգարխներից մեկի հետ, նրան հարցրեցի՝ ինչո՞ւ Նիկոլի կամ մյուս պաշտոնյաների երեխեքի որդիները չեն գնում բանակ ու զոհվում։ Մարդը շատ պարզ ասաց․ «Ինչի բո՞մժ են, որ գնան զոհվեն»։

Նաիրի Հոխիկյան հարցազրույց Սյունիք խմբագրի ընտրանի

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին