Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մինչ խորհրդարանական մեծամասնությունն այս պահին ԱԺ-ում քննարկում է սնդիկի մասին օրենքը, իսկ ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ նիստերը, Ադրբեջանը Սյունիքում լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել։ Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկությունները հակասական են, սակայն Հայաստանի ՊՆ-ն հաստատել է, որ ունենք զոհեր եւ վիրավորներ, ինչպես նաեւ՝ երկու մարտական դիրքի կորուստ։ Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» հայտնում է, որ ժամը 16-ի դրությամբ ունեցել ենք 10 զոհ։ Ակնհայտ է, որ Ալիեւ-Էրդողան «դվարնյաշկաների» երկյակը փորձում է ռազմական ճանապարհով լուծել միջանցքի խնդիրը։
Ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է խաղաղություն մուրացող իշխանությունը եւ սնդիկի մասին օրենքը բոյկոտող ու իր անելիքը այդպես էլ չգիտակցող խորհրդարանական ընդդիմությունը։