ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում «Իսկանդեր» հրթիռային համակարգերի մի քանի գումարտակ կարող են արագ տեղափոխվել Ռուսաստանից: Գրում է Газета.ру-ն:
Միևնույն ժամանակ, Բելառուսի պաշտպանության նախարարության ղեկավարը նշել է, որ լավագույն տարբերակը կլինի Ռուսաստանից սեփական հրթիռային համակարգեր գնելը, սակայն անհրաժեշտության դեպքում ՌԴ ռազմավարական հրթիռային ուժերի ստորաբաժանումները կարող են արագ տեղակայվել Բելառուսում։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ փախստականների հետ կապված իրավիճակի պատճառով կարող է օգնություն խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։
Իրավիճակը սրվել է նոյեմբերի 8-ին, երբ շուրջ 3 հազար անօրինական ներգաղթյալներ մոտեցել են Լեհաստանի սահմաններին։ Խոսքը Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից փախստականների մասին է, ովքեր օրինական կերպով ժամանում են Բելառուս, այնուհետև գնում Լեհաստան կամ Բալթյան երկրներ՝ փորձելով հասնել ԵՄ երկրներ։