Նոյեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նիստի սկզբում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են նախօրեին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով զոհված հերոսների հիշատակը։
Ավելացնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները շարունակում են բոյկոտել խորհրդարանի նիստերը։