Երևանը շարունակում է Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի հարցով Մոսկվայի հետ շփումները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
«Բանակցություններ են ընթանում։ Հարցը կա, եւ մենք այդ մասին խոսում ենք»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանը Մոսկվայի հետ շփումներում բարձրացրել է վերջին սահմանային միջադեպի ժամանակ գերի ընկած ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու համար օգնություն տրամադրելու հարցը։